Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/19

Այս էջը հաստատված է

նաև տասնյակ հազարավոր եզդիներ․․․ Մեր ժողովուրդն այս հողի վրա թափած քրտինքով ու արյունով է վաստակել հայ ժողովրդի հետ ապրելու իրավունքը։

— Այո՛, հիշենք Սարդարապատի ճակատամարտը, Ջհանգիր աղային և նրա 500 հոգանոց հեծելազորը, Ուսուբ բեկին․․․։

— Ուրախ եմ, որ Դուք հիշատակեցիք մեր ժողովրդի համար սրբացած անունները։ Նրանք հայ զինվորների հետ միասին, Դրոյի ղեկավարությամբ, կարողացան ջարդել ու դուրս քշել Շեֆքեթ փաշայի դիվիզիան։ Ինչպես դարասկզբին Սարդարապատը հայ և եզդի ժողովուրդների բարեկամության փորձաքարը դարձավ, այդպես էլ Արցախը դարձավ նորօրյա մեր բարեկամության վկայագիրը։

Հայոց ազգային զարթոնքի առաջին օրերին մեր գլխավորությամբ եւ ԵՊՀ պրոֆեսոր Գ. Ասատրյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվեց Ղարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե, որում ընդգրկվեցին հայաստանաբնակ եզդիների հայրենասերները։ Մեր ժողովուրդն այդ օրերին համախմբվեց մի մարդու պես։ Շուտով կազմկոմիտեին