հնարավոր չէ շրջանցել նաև նրա բացառիկ և անուրանալի ազգանվեր ու ազգանպաստ գործունեությունը, որն ավելի քան համոզված ենք, որը տարիներ, դարեր անց ավելի օբյեկտիվ ու արդարացի կգնահատվի գալիք սերունդների կողմից․․․
1988 թ., կարելի է ասել, ողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց ու դրեց արդարացի պահանջ. Արցախը պատմական հայկական տարածք է և պետք է վերամիավորվի Մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ։
Իհարկե, շատ է ասվել ու գրվել Արցախյան շարժման մասին, և համոզված ենք, դեռ շատ ու շատ կխոսվի ու կգրվի վերոհիշյալ անցքերի ու դեպքերի մասին։ Եվ այս անցքերին են առնչվում հենց այն շարժումը, պայքարը, որոնք սկսվեցին Ա. Թամոյանի գլխավորությամբ, պետք է հասնեին մի հանգրվանի, որը կոչվելու էր արդարության վերականգնում, եզդի ժողովրդի դարավոր իղձերից մեկի իրականացում։
Արդեն ասվեց, որ դարեր շարունակ շրջապատող ժողովուրդները, հատկապես՝ մահմեդականները, հալածում էին, հիմա էլ հալածում են եզդիներին, ամեն ինչ անում էին, որպեսզի եզդիներին վերացնեն ու մոռացության մատնեն, քանի որ նրանք շատ ու շատ մահմեդական ժողովուրդների ճանապարհին դարձել էին անհաղթահարելի արգելք ու անլուծելի խնդիր։
Եվ այսպես շարունակվեց մինչև խորհրդային կարգերի հաստատումը նախկին ԽՍՀՄ-ում։ 20-ական թվականներին, երբ Խորհրդային Հայաստանում և նախկին ԽՍՀՄ-ում անցկացվեցին մարդահամարներ, եզդիները կարողացան իրենց կամքն ազատ արտահայտել և ասել, որ եզդի են, առանձին