Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/31

Այս էջը հաստատված է

Արցախյան հզոր շարժումը «վարակեց» նաև հանրապետության եզդիներին, ովքեր իրենց հայ եղբայրների կողքին կանգնելուց, զորակցելուց զատ, դրեցին նաև իրենց գլխավոր և հիմնական պահանջը՝ «Դարերով եզդի ենք եղել, եզդի ենք կոչվել, պահանջում ենք վերականգնել պատմական արդարությունը, պետականորեն վերականգնել մեր ազգի անունը և մեզ չշփոթել օտար ազգերի հետ․․․»։

Իհարկե, հիմա շատ հեշտ ու հանգիստ է այս մասին ասել ու խոսել, սակայն այն ժամանակ, երբ նախկին Խորհրդային Միությունը դեռևս «ուժեղ ու ամենազոր» էր, այս և նման հարցերի մասին ասելն ու խոսելը դժվար ու վտանգավոր էր, սակայն եզդի ժողովրդի արժանի և մեծ զավակ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ սկսված շարժումն ու պայքարը չընկրկեցին ու չթուլացան, այլ՝ հաղթահարելով առաջին մտավախությունն ու անվստահությունը, ավելի վճռականորեն լծվեցին այդ նվիրական ու արդար գործին․․․

Ազիզ Թամոյանը միշտ ասել ու կրկնում է, որ միայն ինքն ու մի քանի հոգով չէին կարողանա այս արդարացի գործընթացը հասցնել հաղթական ավարտին, եթե ոտքի չկանգներ ողջ եզդի ժողովուրդը՝ մեծ ու փոքր, կին ու տղամարդ, ինչպես նաև, եթե չլիներ հայ մարդկանց և հատկապես՝ որոշ հայ հայտնի մտավորականների բարոյական ու հոգեկան աջակցությունը․․․

Բայց և այնպես, այս շարժման ոգին Ազիզ Թամոյանն էր՝ իր եռանդով, ավյունով, կազմակերպչական հզոր ջիղով։

Վերոհիշյալ հատկանիշներից բացի, Ազիզ Թամոյանն ուներ նաև մեկ այլ առավելություն՝ դեռևս 1972 թվականին սերն ու ձգտումը եզդիների բնօրրանի և Շարֆադինի կրոնի և ազգային