Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/37

Այս էջը հաստատված է

Հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Խ. Աբովյանը, որը նաև հայ նոր գրականության և աշխարհաբարի հիմնադիրն է, բազում անգամ այցելել է եզդի համայնքին, զրուցել եզդի ցեղապետերի, շարքային մարդկանց հետ և գրի առել եզդի ժողովրդի բանավոր զրույցներն ու բանահյուսության բազմաթիվ նմուշներ, որոնք այսօր էլ իրենց գեղարվեստական, պատմական ու ազգագրական արժեքը չեն կորցրել։

Համատեղ պայքարի մասին խոսելիս, Խ. Աբովյանն իր աշխատանքում մասնավորապես գրում է. «Ինչպես պատմում է ականատեսներից մեկը, դեռևս նորերս արիության ու քաջագործության հրաշքներ են ցույց տվել եզդի ցեղապետ Միրզա-աղան ու հայ Պողոս քահանան։ 1828 թվականին Ռադովան բերդի մոտերքում, Մոսուլից ոչ հեռու, յուրաքանչյուրն իր համայնքով մոտենում է թուրքերից և քրդերից բաղկացած 30.000-անոց բանակին և իրենց փոքրիկ զորամասով գրեթե