Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/40

Այս էջը հաստատված է

այդ օրերի անցքերին, մեր ժողովրդի մոտ հիշվում, երգվում, պատմվում են․․․

Ազիզ Թամոյանը երիտասարդներին, ինչպես ասվեց, դաստիարակում էր նաև Ուսուբ բեկի և մեծ Կոմիտասի հավատարիմ մտերմության ոգով։

Հատկապես ոգևորիչ էր Ջահանգիր աղայի և Զորավար Անդրանիկի համագործակցության մասին խոսելը։

Ըստ իրողության, զորավար Անդրանիկը եղել է նոր նշանված Ջահանգիր աղայի քավորը (1904)։ Պատճառն ու առիթը ոչ միայն հայ և եզդի ժողովուրդների դարավոր համագործակցությունն ու Ջահանգիր աղայի նոր նշանվելն էին, այլ Ջահանգիրի արիասիրտ լինելն ու հայ ժողովրդին օգնելն էր։ Հետագայում Ջահանգիրի սուրը փայլեց բազում մարտերում, որտեղ հայն ու եզդին դաշնակցած պայքարեցին թուրքական ոհմակի դեմ։ Բայց նրա և եզդի կամավորականների հերոսության թագն ու պսակը դարձան Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերը․․․

Ջահանգիր Աղան համարվում է եզդի ժողովրդի այն հերոս զավակներից մեկը, որը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին նվիրվեց եզդի ժողովրդի ազգային ազատագրական պայքարին՝ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Իր նախորդներից ժառանգելով ազնվություն, հայերի, ասորիների հետ ջերմ բարեկամություն, մինչև իր անհանգիստ կյանքի ավարտը մնաց իր նախնյաց երդմանը հավատարիմ։ Ծնվել է 1874 թ. Վանի վիլայեթի, Բերկրիի սանջակի Չիբուխլի գյուղում, մեծահարուստ եզդի Խատիֆ աղայի մեծ գերդաստանում։ Փոքրուց ունեցել է անհանգիստ բնավորություն, իր նախորդներից ժառանգել էր քաջության գծեր, սեր՝ դեպի