հարազատ ազգային բանահյուսությունը, նաև ունեցել է գեղեցիկ երգելու բնատուր շնորհք և այլն։ Նրա նախորդները՝ պապի հայր Բշար փաշան (այդ մասին գրել են արևելագետ Լեարդը, Խ. Աբովյանը և այլն), պապը՝ Մդուր աղան, հայրը՝ Խատիֆ աղան, եղել են ռուսական կողմնորոշում ունեցող անձնավորություններ, որոնք սերտ կապեր են ունեցել հայերի հետ՝ մանավանդ Վանի վիլայեթի սահմաններում։ Մեծ ծառայություն է ունենում 1894-1896, 1904-1905 և 1914-1918 թթ. իրադարձությունների ժամանակ, իր հեծելազորով բազում ինքնապաշտպանական մարտեր մղելով թուրքական կանոնավոր զորամիավորումների դեմ։ Աբդուլ Համիդ Բ սուլթանի կազմակերպած զուլումի տարիներին հրաժարվում է «Համիդի» զորագնդերի կազմակերպումից և կոչ է անում իր տոհմակիցներին չարատավորել իր պապերի ավանդույթը։ Այսպես սկսվում են նրա անհանգիստ՝ ֆիդայական հերոսացված դրվագումները։ Թուրքերն ամեն առիթով թշնամանք, խարդավանքներ են նյութում փոքր ժողովուրդների միաբանության դեմ, որ մեծ մասամբ ապարդյուն է լինում ի շնորհիվ Ջահանգիր աղայի։ Անչափ հետաքրքիր և ուշագրավ է Զորավար Անդրանիկի և Ջհանգիր Աղայի հանդիպումը Բերկիի հայկական Հազարան գյուղում, որն ավելի ուշ դառնում է սուրբ միասնություն, ավելին՝ Զորավարը դառնում է նրա հարսանիքի քավորը։ Առաջին աշխարհամարտի օրերին, նա մոտ 500 հեծյալներով մասնակցություն է ունենում բազում մարտերի։ Հատկապես՝ 1915 թ. Հասան Ղալայի ու Դիլանի մարտերի նախօրեին շատ է օժանդակում Անդրանիկին և կամավորական մյուս զորագնդերին, մշտապես պահելով թիկունքը։
Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/41
Այս էջը հաստատված է