Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/44

Այս էջը հաստատված է

Սիմոնյանի և գյուղապետ Վահան Ալեքսանյանի օժանդակությամբ 100-ից ավելի հանրահավաք էր տեղի ունեցել, որտեղ 1000-ից ավելի եզդի իրենց մասնակցությունն էին բերել։

Երախտագիտությամբ պետք է նշել ու ընդգծել, որ այս գործընթացում իրենց յուրահատուկ դերակատարությունն ունեցան արևելագետներ Գառնիկ Ասատրյանն ու Գուրգեն Մելիքյանը։

Երբ մեծ ոգևորության և նվիրվածության մթնոլորտում դրվեց եզդիական ռազմական շտաբի հիմքը, որի նպատակն, ինչպես արդեն ասվեց, ռազմական գործողություններին անմիջապես մասնակցելն էր, Ա. Թամոյանի անմիջական առաջարկությամբ և խորհրդով շտաբի պետ ընտրվեց Հայաստանի եզդիական շարժման ակտիվ, աչքի ընկնող անդամներից մեկը՝ Քարամ Ավդոյանը, ով աշխատում էր Երևանի Սպանդարյան շրջանի ժողովրդական դատարանում։ Հայաստանի եզդիների ռազմական շտաբի հիմնադրումն