Անհրաժեշտ է անպայման նշել, որ Համե Շարոյի փառքն այնքան է տարածված եղել, որ այն հասել է նույնիսկ նախկին Խորհրդային Միության եզդիներին, ովքեր տասնամյակներ շարունակ հնարավորություն չունեին իրենց բնօրրանից որևէ տեղեկություն ստանալու։
Ազիզ Թամոյանն ու մեր ժողովուրդը մեծ սիրով ու երախտագիտությամբ են հիշում Մճոյե Շեխ-Իսաեին։ Չնայած Մճոյե Շեխ-Իսայեի մասին, երբ խոսվում էր Խաչատուր Աբովյանի «Եզդիներ» մի հոդվածի մասին, արդեն ասվեց, բայց ավելորդ չէ նշել, որ Մճոյե Շեխ-Իսաեն, իսկապես մեր ժողովրդի ամենասիրված ու ամենահռչակավոր քաջերից մեկն է, ում մասին կան բազմաթիվ երգեր ու պատմություններ։
Մճոյե Շեխ-Իսայեն իսկապես որ հերոս ու անվախ է եղել, ով պայքարել է իր ժողովրդի ազատության ու անկախության ու անվտանգության համար․․․
Հաջորդ հիշատակման արժանի ազգային հերոսը Ալի բազե միրե շեխան է։
Անունն ինքնին հուշում է, որ Ալի բեգը եղել է համայն աշխարհի եզդիների աշխարհիկ ու հոգևոր առաջնորդը։
Ալի բեգը մեր ժողովրդի հիշողության մեջ մնացել է ոչ այնքան, որ եղել է մեր ժողովրդի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդը, որքան որ իր ազգասիրությամբ ու հայրենասիրությամբ։