հնարավորություն չի ունեցել գրել ու կարդալ, ստանա այդ հնարավորությունը։ Նա նույնիսկ խնդրել է հայ մտավորականներից, որպեսզի եզդիների համար դպրոցական դասագիրք կազմվի, սակայն, ավաղ՜, այն չի իրականացել։
Եթե դասագիրք և դպրոց բացելու հարցում Հասան աղան իր նպատակին չհասավ, ապա նա հասավ նպատակի, որը, կարելի է ասել, աննախադեպ էր մեր ժողովրդի պատմության մեջ. իր որդուն՝ Ուսըվին, ով հետագայում դարձավ Ուսըվ բեգ, տվեց կրթության։
Գուցե այժմյան մարդու համար խորթ ու զարմանալի թվա, թե ինչ ասել է «տվեց կրթության», սակայն մեր պատմությանն ու անցյալին տեղյակ մարդը պետք է իմանա, որ գիրն ու գրականությունը, ճակատագրի բերումով, մեզ՝ եզդիներիս համար արգելված են եղել, մի բան, որ ունի իր մեկնաբանությունն ու բացատրությունը։
Եվ Հասան աղան, կարծում եմ, պատահականություն չէ, Ուսըվին կրթության է տալիս հայտնի Գևորգյան ճեմարանում։
Ժամանակի մամուլը նաև հուշում է, որ հիվանդության պատճառով Ուսըվը ճեմարանը չի ավարտում։ Սակայն, մենք կարծում ենք, որ Ուսըվի կրթության կիսատ թողնելն ունի զուտ «եզդիական» բացատրություն․ եթե Ուսըվը սովորեր ու ավարտեր, ապա պետք է սովորեր քրիստոնեություն, դառնար քրիստոնյա հոգևորական, այդ իսկ պատճառով հարազատները չեն թողել, որ Ուսըվն ավարտի այդ նշանավոր և հայ իրականության մեջ մեծ դեր խաղացած ուսումնական հաստատությունը։
Ինչևէ, հետագայում, հոր՝ Հասան Աղայի մահվանից հետո, Ուսըվն ստանում է բեգ կոչումը և երկար տարիներ հայրաբար