Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/59

Այս էջը հաստատված է

ռուսական բանակի հրամանատարության կողմից։

Պատերազմական գործողություններից մեկի ժամանակ աննկարագրելի հերոսություն ցուցաբերելով Ալին ու Ամարը մեծ վնաս են հասցնում հակառակորդին։ Նույն գործն է շարունակում Աթարե Ամարը (ով մեր համայնքի հիշողության մեջ մնացել է Աթարե Լալ անունով)՝ Ալիե Քալաշի հորեղբայրը։

Ինչպես գրվում է Ազիզ Թամոյանի «Մի գերդաստանի պատմություն» մենագրության մեջ, 1915 թվականի ապրիլին Ահմադե Թամոն իր հինգ ընկերներով գնում է քրդական Ալաջա գյուղ՝ զենք հայթայթելու, բայց անհաջողության են մատնվում, գերեվարվում են և գազանաբար խոշտանգամահ արվում անդնդախոր Ալաջա ձորում։ Զավթվում են նրանց կողմից արդեն իսկ ծեռք բերված զենքն ու զինամթերքը։ Չբավավրարվելով այդքանով, զինված քուրդ ավազակները հարձակվում են Օզրլուի՝ հայերով և եզդիներով բնակեցված գյուղի վրա։ Արդեն այստեղ Ալին ու Ամարը լսելով իրենց եղբոր՝ Ահմադի ու նրա հինգ ընկերների սպանության լուրը, դիմում են վրեժխնդրության։ Կատաղի փոխհրաձգություն է սկսվում։ Ամարն ու Ալին վարպետորեն պաշտպանվելով, լուրջ կորուստներ են պատճառում թշնամուն։

Հաջորդ օրը, Աթարե Ամարը՝ Աթարե Լալը, լսելով Ահմադի ու նրա ընկերների սպանության մասին, ինքն էլ իր հերթին վրեժխնդրության է դիմում։ Եզդիական Սիպկանի համայնքի իր ընկերների հետ դիմում է ռազմական գործողությունների։

Աթարե Լալը շատ խիզախ ու ազդեցիկ մարդ է եղել։ Ասվածի վկայությունն այն է, որ երբ լսում էին նրա անունը, անպայման ասում էին. «Փախեք, Աթարե Լալն է գալիս, ոչ մեկին չի խնայի․․․», իսկ Աթարե Լալն իր հերթին