Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/61

Այս էջը հաստատված է

Շադա-շուդե Ամարե Թամո գալակըն, գալա հանա կալաչա ժորըն, կալաչա ժերն պե դուրբինիա քըչաչափե քոմա նայարա լավ դըժբերա։

Ամարե Թամո սիարե վե կըհելե,
Գյավազ խանըմե դաստ ավիտ վե դըզգինե,
Դըվե. «Դա, տու վարա, պայավա, տու խաշմերի»։
(Ազիզ Թամոյան, «Մի գերդաստանի պատմություն», 2006թ.,
Երևան)։

Պետք է ասել, որ 1997թ-ին Ա. Թամոյանը եղել է այդ չարաբաստիկ վայրում՝ Ալաջայի ձորում։

Իհարկե, ինչպես ասում է Ա. Թամոյանը, վերոհիշյալ խիզախ անձանց մաին կարելի է ու հնարավոր է շատ ասել ու գրել, սակայն այսքանն էլ բավական է, որպեսզի երիտասարդ սերունդը դաստիարակվի նրանց մարդկային և հերոսական կերպարներով։

Եզդի ժողովուրդն այլ հերոսներ ու արժանի զավակներ էլ է ունեցել ու ունի, որոնց մասին կարելի է ասել, խոսել, պատմել և նրանց անցած կյանքով ու գործուենությամբ դաստիարակել ներկա և հետագա սերունդներին, ինչն էլ վարպետորեն արեց և անում է Ազիզ Թամոյանը։

Երբ Արցախի և Հայաստանի սահմանների վրա պատերազմը թեժացավ, հասկանալի է, որ հայաստանաբնակ եզդիները չէին կարող հեռու մնալ այս ամենից ու չդառնալ մասնակիցներն իրադարձությունների, որոնք Հայաստանի, հայ ժողովրդի, Հայաստանում ապրող հատկապես եզդիների համար ունեին դարակազմիկ և ճակատագրական նշանակություն։