Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/63

Այս էջը հաստատված է

ազատամարտիկների արցախյան ազատամարտին մասնակցելու վերաբերյալ․․․

— Ես, իհարկե, հասկանում և հարգում եմ ձեր առաջարկությունը, սակայն, խնդրում եմ ինձ ճիշտ և առողջ հասկանաք, որ ես սկզբունքորեն չեմ կարող համաձայնել ձեր առաջարկությանը, մեկ կարևորագույն հանգամանք ի նկատի ունենալով և հաշվի առնելով. Աստված մի արասցե, հանկարծ մեկ եզդի գերի ընկնի կամ զոհվի, ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ ողջ աշխարհում, այդ ամենն այլ կերպ կմեկնաբանվի։ Կասեն, որ հայերն ու հայ պետականությունը դիտավորյալ են այդպես վարվել։

Իհարկե, Վ. Սարգսյանի անհամաձայնությունը որևէ կերպ չազդեց Ա. Թամոյանի տրամադրության և վճռականության վրա։ Ընդհակառակը՝ պետական այրերի կարծիքն ու խորհուրդներն անվիճարկելի էին իր համար և նա այն հասցնում էր մեր համայնքին ու հատկապես՝ եզդի ազատամարտիկներին, ովքեր ամեն պահ սպասում էին Ա. Թամոյանի առաջադրանքներին ու խորհուրդներին։

Իհարկե, Ազիզ Թամոյանն ըմբռնումով մոտեցավ և ընդունեց սպարապետի ասածը և մեկ անգամ ևս կրկնեեց, որ Հայաստանի եզդի համայնքը չի թուլացնի իր մասնակցությունն արցախյան ազատամարտին, ինչպես նաև՝ իր նյութական և բարոյական աջակցությունը։

Այս հանդիպումից հետո, որն, իհարկե, պատերազմի ընթացքում վերջինը չէր, Ազիզ Թամոյանը Երևանում հրավիրեց եզդիական ռազմական շտաբի և Եզդիների ազգային միության համատեղ արտահերթ նիստեր և, վերջիններիս արդյունքների մասին, հատուկ հայտարարությամբ հանդես եկավ։