Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/67

Այս էջը հաստատված է

Նոյեմբերյանի տարածաշրջանում։ Այս ջոկատում հատկապես աչքի ընկան Ալո (Ալիխան) և Քյարամ Ահմադի Թամոյանները, Օմար Ավդալյանն ու Ազիզ Թամոյանի որդի Սահիդը, ով, ցավոք, դարձավ կույր պատահականության զոհ, և մյուսները։

Ոսկեպարում եզդիական ջոկատի հետ համագործակցում էր նաև Սարագյուղի բնակիչ, ազգությամբ հայ Պավլիկ Սառուկյանը։

Համարյա միշտ ու ամեն օր պատահում էին դեպքեր, որոնք մնում են մարդկային հիշողության մեջ, բայց մի դեպք կարող էր ճակատագրական լինել։ Անհարժեշտ էր Ոսկեպարի տարածքում գնալ հետախուզության, քանի որ հակառակորդի և նրա դիրքավորման վերաբերյալ տփալներ էին պետք։ Հետախուզման պետք է գնային Ա. Թամոյանի առաջնորդությամբ։ Ա. Թամոյանը խորհուրդ է տալիս իր զինակիցներ Ալիկ Թամոյանին և Պավլիկ Սառուկյանին, որ բոլոր դեպքերում հետները զենք չվերցնեն։ Խորհուրդ է տալիս. «Եթե հանկարծ մեզ բռնեն, կասենք, որ գնում ենք մեր հարազատներին այցելության, թե չէ՝ զենքի առկայության դեպքում, հակառակն ապացուցել չենք կարող»։

Հենց այդպես էլ պատահում է. ճանապարհին նրանց հանկարծակի ու անսպասելիորեն շրջապատում են ռուս և ադրբեջանցի զինվորականները (օմոնականները)։ Ռուս և ադրբեջանցի զինվորականները շատ խիստ են վարվում իրենց հետ, հարվածում են ինքնաձիգերի խզակոթերով, հայհոյում են, սակայն, համոզվելով, որ անզեն մարդիկ են, երկար հարցաքննումից հետո բաց են թողնում։ Հարցաքննությունն անցավ ինչ-որ շտաբում։ Ա. Թամոյանի փորձի ու հմտության