Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/69

Այս էջը հաստատված է

են մատնում և ազատում գերության մեջ հայտնված հայ մարդկանց։ Թե ինչ ուրախություն էր պատել մարդկանց, ովքեր մտածում էին, որ արդեն պրծում չունեն, միայն փրկվածներն իրենք էին պատկերացնում։

Ա. Թամոյանը վերհիշում է, որ թուրքերը սովորություն ունեին միայն գիշերները կռվել։ Դա երևի նրանց էությունն էր. գիշերով դուրս գալ գողության ու ավարառաության։

Ես, իհարկե, այդ կողմերում չեմ եղել, բայց Ա. Թամոյանը պատմում է, որ այդ կողմերում մի լիճ կար, կոչվում է Ղազախի լիճ, որը հայ-ադրբեջանական սահմանին է։ Եզդիական ջոկատն իր գլխավորությամբ դիրքավորվում էր, հասկանալի է, հայկական կողմում և չէր թողնում, որ որևէ թուրք անցնի հայկական տարածք։ Ոսկեպարի և Սարագյուղի սահմաններում ծանր վիրավորվում է եզդի առաջին և անվանի ազատամարտիկներից մեկը Մըշիրը (Մըշիրե Խուդո)։ Ինչպես Ա. Թամոյանն է վերհիշում, Մըշիրը, ով հայկական ջոկատում էր, բայց համագործակցում էր իր հետ, խիզախ և անվախ մարտիկ էր,