Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/71

Այս էջը հաստատված է

և ակտիվորեն իր մասնակցությունն էր բերում եզդիական ազգային շարժմանը։

Արծվաշենից հետո եզդիական ջոկատներից մեկը, Սուրիկե Տաֆուրի գլխավորությամբ, ուղարկվում է մասնակցելու Տաուշի պաշտպանությանը։ Անհրաժեշտ է նշել, որ Սուրիկե Տաֆուրը (Արաբո), ով իսկապես խիզախ ու արի կռվող և հիանալի կազմակերպիչ էր, արժանացավ Ա. Թամոյանի հավանությանը և Ա. Թամոյանի կողմից նշանակվեց Եզդիական ռազմական շտաբի ղեկավար։

Այդ ընթացքում ծանր վիճակ էր ստեղծվել Արարատի շրջանի Երասխ գյուղի մոտ, որն անմիջապես սահմանակից է Նախիջևանին։ Այդ ժամանակ Արարատի շրջանի ղեկավարը Դավիթ Զադոյանն էր, ով հետագայում զբաղեցրեց գյուղնախարարի նաև պետական այլ բարձր պաշտոններ և որտեղ էլ որ աշխատեց, իրեն փայլուն կողմերով դրսևորեց։ Պարոն Դավիթ Զադոյանը մեծ սիրով ու անկեղծությամբ էր