համագործակցում եզդիների ու եզդիական զինյալների հետ։
Ճիշտ է, արդեն եզդիական ջոկատներն առանձին ու մեկուսի չէին կարող գործել, քանի որ ամեն ինչ արդեն դրվում էր պետական և կազմակերպված հիմքերի վրա, սակայն, ջոկատներն ու եզդի հարյուրավոր, ազատամարտիկները գտնվում էին Ա. Թամոյանի ընդհանուր հրամանատարության տակ։ Այո, վերջինս էր կազմակերպում և համակարգում եզդի ազատամարտիկներին ոչ միայն մարտի դաշտ ուղարկելու այլև՝ հետագա գործընթացը։ Եթե այդ օրերին ինչ-որ բան էլ կատարվում կամ պատահում էր մարտի դաշտում կամ սահմանամերձ շրջաններում, Ա. Թամոյանն անպայման տեղեկացվում էր, իսկ ինքն էլ իր հերթին կատարում հետևություններ ու կազմակերպում հետագա գործողությունները։ Այդպիսի դեպքերից մեկը Երասխավան գյուղի իրավիճակն էր։ Երասխավանի անմիջապես Նախիջևանի հետ սահմանակից հատվածում գտնվում են նաև եզդի մի քանի տուն, որոնք այդ օրերին անընդհատ գնդակոծվում էին թուրքերի կողմից։ Այդ մասին տեղյակ են պահում Ա. Թամոյանին, որ իր և իր զինյալների օգնությունն է անհրաժեշտ։
Հասկանալի է, որ Ա. Թամոյանն անուշադրության չմատնելով մյուս խմբերն ու տեղամասերը, ուժերի մի մասը տեղափոխեց Երասխավանի ճակատ։ Երկու անգամ Ազիզ Թամոյանի և եզդի զինյալների հետ Երասխավանի մատույցներում ռազմական գործողություններին մասնակցում է նաև ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, եզդի ժողովրդի մեծ բարեկամ Գառնիկ Ասատրյանը։
Տարիներ են անցել, և Ա. Թամոյանը մտաբերում է, որ Գառնիկ Ասատրյանը մասնակցել է Երասխի մարտերին։