Երասխավանի ինքնապաշտպանության մարտերից մեկի ժամանակ, հիշում է Ազիզի Թամոյանը, Գառնիկ Ասատրյանը ցուցաբերելով խիզախություն ու անվախություն նաև խրախուսում էր մյուսներին․․․
Երբ վիճակը նաև Հայաստանի և Նախիջևանի սահմանի վրա սաստկացավ, Ազիզ Թամոյանն իր պարտքը համարեց լինել նաև այդտեղ և իր մասնակցությունը բերել հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի պաշտպանությանը։ Հերթական այցելություններից մեկի ժամանակ հանդիպում եղավ Արարատի շրջանի այդ ժամանակվա Դավիթ Զադոյանի հետ։
Դեպի Նախիջևան տանող ճանապարհին կար մի տնակ,որտեղ հաճախ էր լինում շրջանի ղեկավար՝ Դավիթ Զադոյանը։
Ամեն անգամ, երբ եզդի ազատամարտիկներն Ազիզ Թամոյանի գլխավորությամբ անցնում էին այդ տնակի կողքով,որը կարծես դարձել էր ռազմական գործողությունների համակարգման շտաբի նման մի բան, անհնար էր չայցելել պարոն Դավիթ Զադոյանին, ինչպես նաև չխորհրդակցել․․․
Պարոն Զադոյանը միշտ գովեստի խոսքեր էր ասում եզդի ազատամարտիկների մասին, ովքեր Ազիզ Թամոյանի գլխավորությամբ մասնակցում էին մասնավորապես Հայաստանի և Նախիջևանի միջև սահմանների ու Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությանը,