Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/76

Այս էջը հաստատված է

Ագիտը, ով մասնակցեց բազում մարտերի ու ցուցաբերեց արիություն, իր մահկանացուն կնքեց ոչ թե մարտի դաշտում, այլ՝ տանը, քանի որ մարտի դաշտում կորցրեց առողջությունը։ 1991 թվականի մայիսի 31-ին Ագիտը դարձավ հավերժի ճանապարհորդ և իր վերջին հանգրվանը գտավ իր հարազատ Երասխահուն գյուղում, իրենից հետո թողնելով չորս անչափահաս երեխա։

Ագիտը դարձավ առաջին եզդի կամավորականը ով իր ետևից մարտի դաշտ տարավ շատ եզդի ազատամարտիկների։


ՇԱՌՈՅԱՆ ԻՍՄԱՅԻԼ
(1965-1991)

Մյուս հայտնի ազատամարտիկն Իսոն էր՝ Իսոյե Նադըրը։

Ծնված լինելով քաղաքամայր Երևանում և ավելի մոտ կանգնած լինելով 1988 թվականի դեպքերին, առաջին եզդի կամավորականներից մեկն էր, որ առանց խնայելու երիտասարդությունն ու նորաստեղծ ընտանիքը՝ ինքնամոռաց նետվեց ռազմի դաշտ։

Փաստաթղթերով նրա անունն Իսմայիլ էր, սակայն իր զինակիցների կողմից կնքվեց կարճ՝ Իսո, անունով։ Իսմայիլն առ այսօր և հետագայում մեր հիշողության մեջ մնալու է Իսո անունով։

Երբ նոր էին սկսվել ադրբեջանցիների ոտնձգությունները