որպես խիզախ զինվոր, այլև ազգի նվիրյալ ու իր ազգի ու համայնքի ցավով ու ուրախությամբ ապրող մարդ։
Շատ-շատերն են երախտագիտությամբ հիշում, որ Իսոյի օգնությունն ու աջակցությունը ստացել են նաև կենցաղային հարցերում․ նա արձագանքում էր մարդկանց և փորձում էր իր հեղինակությունն ու հմայքը ծառայեցնել հայ և եզդի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։
Հիմա էլ Իսոյի զինակիցները հիացմունքով են խոսում նրա Գորիսի, Վայքի, Իջևանի, Արարատի և այլ սահմանամերձ բնակավայրերի պաշտպանական մարտերին մասնակցելու մասին։
Ինչպես Ագիտե Ամարը, այնպես էլ Իսոն, մարտի դաշտում չպետք է կնքեր իր մահկանացուն։ 1991 թվականի հոկտեմբերի 27-ին Իսոն դարձավ ավտովթարի զոհ՝ երբ վերադառնում էր պատգամավորի թեկնածու իր զինակից ընկերոջն օգնելուց։
Իսոյի ներդրումը հայոց հողի պաշտպանության հարցում այնքան մեծ էր, որ որոշվեց նրան թաղել նոր-նոր «կազմավորվող» Եռաբլուր պանթեոնում։
Իսոյի թաղման հուղարկավորությանը մասնակցեցին իր բազում զինակիցներն ու ազգականները։
Պետք է ասել, որ Իսոն առաջին եզդի ազատամարտիկն էր, ով թաղվեց «Եռաբլուր» պանթեոնում։
Հասկանալի է, որ Իսոյի հուղարկավորությունը չէր կարող անցնել առանց Ազիզ Թամոյանի մասնակցության, վերջինս մեծ հարգանքով էր լցված ինչպես Իսոյի, այնպես էլ ցանկացած եզդի կամավորականի նկատմամբ։
«Եռաբլուր» պանթեոնում շատերի հետ միասին ելույթ ունեցավ