Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/79

Այս էջը հաստատված է

նաև Ազիզ Թամոյանը, ով ցավով նշելով Իսոյի մահն ու անժամանակ վախճանը, միաժամանակ կոչ արեց մեր ժողովրդին՝ կիսատ չթողնել Իսոյի և իր զինակիցների գործը, քանի որ հետևելով Իսոյի մարտական օրինակին, վերջինիս հիշատակն ավելի վառ կպահեն և իրենց կպսակեն հեղինակությամբ։

Պետք է ասել, որ ինչպես Իսոյի, այնպես էլ մեր մյուս ազատամարտիկների մասին ժամանակի ընթացքում ստեղծվեցին երգեր ու բանաստեղծություններ։ Վաղամեռիկ Օրդիխանե Լազգին 1991 թվականի նոյեմբերի 3-ին գրեց իր «КОРАЙИ БОНА ТӘ, ИСОЙ БЬРА» բանաստեղծությունը։

Քանի որ խոսեցի վաղամեռիկ Օրդիխանե Լազգիի մասին, կարծում եմ, շեղված չեմ լինի նյութի տրամաբանությունից, եթե վերհիշեմ նրա մեկ այլ ստեղծագործություն, որը վերաբերում է նաև Ա. Թամոյանին ու վեջինիս գործունեությանը և՝ Ա.Թամոյանի համախոհներին։ Բանաստեղծությունը կոչվում է«Ազգը ձեզ հետ է»։


ԹԵՄՈՒՐ ԶԵՅԴԻՆՅԱՆ
(1955-1992)

Հաջորդ հերոսը Թեմուրն էր, ով մեր և իր զինակիցների հիշողության մեջ հենց այդ անունով մնաց և ոչ թե Թեմուրե Աֆանդի Զեյդինյան։ Թեմուրն ու Իսոն ազգականներ էին և դարձել էին համախոհներ ու զինակիցներ։

Ինչպես Իսոն, այնպես էլ Թեմուրը ծնվել է քաղաքամայր Երևանում և