Այս էջը հաստատված է

զրույցների, եզդի ժողովրդի պատմությանը, կրոնին և աստվածաբանության հարցերին առնչվող հոդվածների ու ելույթների, անբասիր մանկավարժական գործունեության համար Ազիզ Թամոյանին շնորհել եզդի ժողովրդի պատմագիտության և աստվածաբանության պատվավոր դոկտոր, պրոֆեսորի կոչում»։ Պատահական չէ, որ Ազիզ Թամոյանի մարտական ընկեր, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն ասել է. «Ազիզ Թամոյանի անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև հայ հերոսների կողքին՝ միևնույն շարքում»։

Ազիզ Թամոյանին լավ գիտեն եզդիաբնակ բոլոր գյուղերում, բոլոր համայնքներում։ Եզդիները գիտեն, որ իրենց թիկունքում կանգնած են Եզդիների ազգային միությունը, նրա նախագահությունը, անձամբ Ազիզ Թամոյանը։ Իսկ դա և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող։ Ամփոփելով կարելի է ասել, հիրավի, Ազիզ Թամոյանի կյանքն ու գործը հայ և եզդի ժողովուրդների դարավոր եղբայրության ու գիտակցության լավագույն առհավատչյան են։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖԱՐՏԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
Աշխարհի ժողովուրդների «էլիտա» ակադեմիայի անդամ,
Երևանի պետական համալսարանի թուրքագիտության
ամբիոնի վարիչ