Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/80

Այս էջը հաստատված է

ակտիվ մասնակիցն էր ժամանակի քաղաքական և ռազմական գործողությունների ու իրադարձությունների։ Թեմուրն էլ շփվելով իր հայ ընկերների, հարևանների հետ, կոչ էր անում հեռու չմնալ մարտի դաշտից։ Թեմուրն իր նախնիների նման հավատացած էր, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունն անթերի են և օրհասական օրերին դրանք պետք է ավելի վառ արտահայտվեն ու ամրանան։ Հենց այս գաղափարին հետևելով, Թեմուրն էլ թողեց տուն ու տեղ, գործ ու աշխատանք, գնաց՝ պաշտպանելու հայոց հողը։

Երբ Թեմուրը հայտնվեց մարտի դաշտում, 37 տարեկան էր։

Ինչպես պատմում էին և հիմա էլ շարունակում են պատմել Թեմուրի մարտական ընկերները, նա անվախ ու քաջ էր, իր վարքագծով՝ անբասիր ու ազնիվ։

Եզդի ժողովրդի անվախ զավակը, ով ապրել և մեծացել էր մայրաքաղաքի, կարելի է ասել, փոքրիշատե անհոգ պայմաններում, չվարանեց պատերազմի դժվարություններից և դարձավ առաջամարտիկ։ Թեմուրը խիզախորեն մասնակցեց Հադրութի շրջանի Աղբուլաղ և Խրմնջուղ գյուղերի մարտերին… և 1992 թվականի հունվարի 30-ին հերոսաբար զոհվեց… Բարձունքը, որտեղ եզդի ժողովրդի զավակը հայոց հողի պաշտպանության ժամանակ հավերժորեն քուն մտավ, կոչվում է իր անունով։

Ինչպես Իսոն, այնպես էլ Թեմուրը, թաղվեց «Եռաբլուր» պանթեոնում և սրբավայր դարձած վայրում դարձավ եզդի ժողովրդի թաղված երկրորդ զավակը, ով պայքարեց հայոց երկրի անվտանգության և պաշտպանության համար և փառք ու պատիվ բերեց ոչ միայն իր անձի, այլև իր ժողովրդի համար,