Ընկերները պատմում են, որ Մուսան ռազմի դաշտում ոգևորում և «թև» էր տալիս շատ-շատերին, և ինչու չէ, հպարտությամբ խոսում այն մասին, որ իր ազգակիցներն էլ հայերի նման մտել են ռազմի դաշտ ու ետ չեն կանգնելու՝ մինչև հաղթանակի չհասնեն ընդհանուր թշնամու նկատմամբ. «Ով, Աստված մի արասցե, մտավ հայոց հողը, չի ասելու դու հայ ես, նա եզդի…»։
Լաչինի մարտավարական նշանակությունն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար բոլորն էլ շատ լավ գիտեն, և հենց ամենադժվար մարտերից մեկը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի բացման ու պաշտպանության համար, ինչը դառնալու էր կյանքի ճանապարհ մայր հայրենիքի և Արցախի միջև։ Եվ հենց Լաչինի մարտերում էլ հերոսաբար զոհվեց եզդի ժողովրդի խիզախ զավակը, իր կյանքի գնով, շատերի նման, բացեց ճանապարհը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։
Մուսայե Մահմուդը թաղվեց հարազատ բնակավայրի՝ Նալբանդյան գյուղի եզդիական գերեզմանոցում, ում գերեզմանը մյուս հերոսների գերեզմանի նման, դարձել է սրբատեղի, ուխտատեղի։
ՍԱՄՎԵԼ ՌԱՍՈՅԱՆ
(1973-1992)
Սամվելը, ում նաև անվանում էին Սամո, առաջին եզդի մարտիկն ու զինվորն էր, ով անհայտ կորավ մարտի դաշտում։
Սամվելը ծնվել և մինչև բանակ զորակոչվելն ապրել ու սովորել է նախկին