Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/87

Այս էջը հաստատված է

ԱՎԴԱԼՅԱՆ ՕՄԱՐ

(1960-1993)

Ծնվել է ՀՀ Կոտայքի մարզի Ամո գյուղում, 1988 թվականից ակտիվորեն մասնակցել է եզդիների ազգային ինքնության պետականորեն վերականգնման շարժմանը, որն, ինչպես ասվել է, ղեկավարեց ու առ այսօր ղեկավարում է Ազիզ Թամոյանը։

Ինչպես անձամբ ինքը, այնպես էլ իր հայրը՝ հանգուցյալ Խդր Ավդալյանը, եղբայրներն ու հարազատներն այդ շարժման ու պայքարի ակտիվ մասնակիցներ են։ Ավդալյանների գերդաստանը, որ Ազիզ Թամոյանի ազգականներն են, ոչ միայն մարտի դաշտում, այլև թիկունքում օգտակար եղավ հայոց պետականությանը. նա ինչպես ֆինանսապես, այնպես էլ բնամթերքով օգնեցին ռազմաճակատին։

Ուր էլ գնար Ազիզ Թամոյանը, Օմար Ավդալյանն իր զինակիցների ու ընկերների հետ ուղեկցում էր նրան։ Օմարը բազում եզդի երիտասարդների հետ մասնակցեց Արարատի, Նոյեմբերյանի, Երասխի և Իջևանի սահմանների պաշտպանությանը։ Օմարը ոգևորում էր հատկապես երիտասարդ ազատամարտիկներին ու զինվորներին, ասելով, որ միայն միասնությամբ ու հավատարմությամբ կարող են թշնամուն ծնկի բերել ու հավատով նայել ապագային։ Օմարը և իր նմանները պայքարում էին հայոց հողի պաշտպանության ու վաղվա անվտանգ ու կայուն կյանքի համար, ինչի համար, երբեք չէին տարակուսում, սակայն մարտի դաշտի դժվարություններն ու ծանրությունն իրենց հետքը թողեցին Օմարի առողջության