Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/90

Այս էջը հաստատված է

ազատամարտի առաջին իսկ օրերից մարտի դաշտում էին։

Բըրոն ծնվել էր նախկին էջմիածնի շրջանի Մեծամոր գյուղում և հետագայում տեղափոխվել էր մայրաքաղաք Երևան։ Չնայած նրա, ինչպես ասում են, բանակային տարիքը վաղուց անցել էր, սակայն հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը, նվիրվածությունն իր նախնիների պատգամներին ու էությամբ ազատասեր լինելն իրեն տարան մարտի դաշտ, ուր նա դրսևորեց ազատամարտիկի կազմակերպչական և խիզախության որակները։

Ճիշտ է, նա երբեմն տուն էր գալիս ու հոգում տան ու ընտանիքի կարիքները, սակայն ամեն անգամ ասում էր ընտանիքի անդամներին.

— Մինչև չհաղթենք թշնամուն, մշտապես տուն չեմ վերադառնա․․․

1994 թվականի ապրիլի 20-ին Հորադիզի մարտերի ընթացքում անհետ կորավ Բըրոն և դարձավ հերոս, ով միախառնվեց հայոց հողին, որն իրենց արյունով ներկել են նաև շատ ու շատ եզդիորդիներ։

Նաև Բըրոյի ընտանիքի համար շատ չարչարվեց Ազիզ Թամոյանը, որ ինչ-որ մի բանով օգտակար լինի նրա ընտանիքին։


ՉԱՏՈՅԱՆ ԲԱՐԶԱՆԻ

(1972-1994)

Արդեն ասվեց, որ 1994 թվականն իսկապես ծանր տարի էր։ Նույն թվականի ապրիլ ամսին, երբ անհետ կորավ Բըրո Գուլոյանը, իր հերոսական մահականացուն կնքեց մեր ժողովրդի