ընկավ Թալինի շրջանի Արտենի գյուղի բնակիչ Յաշայե Շիրշան։
Ճիշտ է, անցել էր Յաշայի բանակ զորակոչվելու տարիքը, սակայն հայրենասիրությունը, տղամարդկային թասիբը, եզդի որոշ ազատամարտիկների մարտի դաշտում զոհվելը, ինչպես նաև Հայաստանի եզդի համայյնքի առաջնորդ Ազիզ Թամոյանի կոչերն անձնական օրինակը ողևորել էին նաև 26 ամյա Յաշային, ով թողեց տուն տեղ, գործ ու զբաղմունք և գնաց պատերազմ։
1994 թվականի մայիսի 6-ին Աղդամի մոտ տեղի ունեցավ կատաղի մարդ, որտեղ ուժերն իսկապես որ անհավասար էին։ Երկու կողմից էլ եղան բազում զոհեր, այդ թվում՝ 26 ամյա Յաշան, ով պատերազմից առաջ միշտ օգնության համար դիմում էր Շամսին՝ եզդի ժողովրդի սուրբ հովանավորին։
Յաշան իր վերջին հանգրվանը գտավ հայրենի Արտենի գյուղում եզդիական գերեզմանոցում:
ՍՈՒԼԹԱՆՅԱՆ ՂՈՒԼԻԽԱՆ
(1956-1994)
Ծանր ու գլխակեր տարվա՝ 1994 թվականի եզդի նախավերջին զոհը մարտի դաշտում Ղուլիխան Սուլթանյանն էր, ով 38 տարեկանում մտավ մարտի դաշտ: Եթե դեռևս պատանի ու երիտասարդ զինվորներն ու ազատամարտիկներն ինչ-որ տող չունեին կյանքի փորձ ու շատ հաճախ ոգևորված ու խենթացած