Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/97

Այս էջը հաստատված է

նրա դին… Հետո գտան նրա աճյունի մի մասն ու այն ամփոփեցին հայրենի Արմավիր գյուղի եզդիական գերեզմանոցում, որը ոչ միայն եզդի այլև՝ հայ մարդկանց համար դարձել է ուխտատեղի ու ոգեշնչման վայր…


ԿՈՏԻԵՎ ԼԵՈՆԻԴ

(1975-1994)

Կարճ ժամանակ անց եկավ հաջորդ գույժը՝ անհետ կորավ Լեոնիդ Կոտիևը։

Չատոյան Բարզանիի նման նա էլ էր ծնվել նախկին Կալինինոյում և այնտեղ մեծացել։ ճիշտ է, Կալինինոն բավականին հեռու է Հայաստանի այն բնակավայրերից, որտեղ եզդիների թիվը մեծ է, սակայն դա չի խանգարել, որպեսզի նաև նախկին Կալինինոյի շրջանի եզդիները, ում թիվն այնքան էլ մեծ չի եղել, պահպանեն ազգային սովորույթներն ու դաստիարակվեն մեր նախնիների պատգամներով։

Մինչ բանակ զորակոչվելն էլ Լեոնիդը լսել էր, որ եզդի ժողովրդի զավակներն Ազիզ Թամոյանի գլխավորությամբ մասնակցում են արցախյան ազատամարտին ու հայոց հողի պաշտպանությանը։ Եվ նա, որ զինվորական ծառայության առաջին իսկ օրվանից ներկայացնում էր ոչ միայն ինքն իրեն, այլ, ինչպես ինքն էր հաճախ կրկնում՝ «ողջ եզդի ժողովրդին», որն անդավաճան ու հավատարմորեն կանգնած է կանգնելու է հայ ժողովրդի կողքը։ Նա իր մարտական ընկերներին պատմում էր հայերի ու եզդիների դարավոր բարեկակամության