Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/99

Այս էջը հաստատված է

շատերի օրինակով, այլ հենց իր հոգու կանչով մասնակցեց արցախյան ազատամարտի բազում մարտերի, իսկ այն բանից հետո, երբ 1992 թվականի օգոստոսի 7-ին Արծվաշենի մարտերում հերոսաբար զոհվեց իր երիտասարդ եղբորորդին Գոգո Հաջոյանը, այս հանգամանքը կարծես լցրեց Թոռըն Հաջոյանի համբերության բաժակը, որ նա ոչ միայն պայքարի ընդհանուր թշնամու, հայոց հողի պաշտպանության, այլև երիտասարդ զարմիկի վրեժն առնելու համար։ Գոգոյից հետո նա երկու տարի էլ չապրեց և իր երկրային կյանքն ավարտեց 1994 թվականին ու թաղվեց նախկին Մասիսի շրջանի Մար մարաշեն գյուղի եզդիական գերեզմանատանը։

Թոռընի երեք երեխան կորցնելով 36 տարեկան հայր, հասկանալի է, որբացան, անհայր մնացին, սակայն հպարտ են, որ ունեցել են հայր, ով ապրել է, ոչ միայն իր, անձնական հաճույքների, այլ պետության կայացման, երկու եղբայր ժողովրդի փոխհարաբերությունների ամրապնդման ու եզդի ժո ղովրդի նվիրական անվան հավերժացման համար։


ՀԱՄԶՈՅԱՆ ԹՈՌՈՒՆ

(1975-1994)

Նույն 1994 թվականին մեզանից հեռացավ նաև Թոռուն Համզոյանը, ով չբոլորեց նույնիսկ 20-ը։

Թոռըն բառը եզդիերենում համարվում է գեղեցիկ, քաղաքակիրթ, ազնվական։ Ինչպես արդեն մեկ անգամ ասել եմ, շատ հաճախ անունը մարդուն «ստիպում է», որ նա իր անվանն արժանի ապրի ու կյանք վարի։