Այս էջը սրբագրված է
Արդ որովհետև քո աննախանձ բարք ու բնությունից պատվեր ու հրաման ստացանք, սկսենք, որտեղից արժան է սկսել, թեպետև չէինք հոժարի մեր ազգի թշվառությունը ողբալ: Ահա մեր կամքի հակասակ արտասվալից ողբերով շարադրում ենք այն բազմաթիվ հարվածները, որոնց մեջ հենց մենք էլ ընկանք՝ ականատես լինելով: