Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/138

Այս էջը սրբագրված է

տեղը բռնեցեք սեղանի շուրջը և ինձ էլ հրամայեցեք իմ տեղը նստել»։ Եվ սուրբ եպիսկոպոսը մյուս բոլոր սրբերի հետ միաբան հարկագրերին և բոլորից վերև բազմեցրին նրան։

Եվ երբ բոլորը բազմեցին սեղանի շուրջը և ուրախ-զվարթ ճաշակեցին կերակուրը, ոտքի կանգնեց սուրբ Հովսեփը և սկսեց ուրախության աղոթք մատուցանել և ասել այսպես.

«Բոլորդ էլ ուրախ եղեք Քրիստոսով, որովհետև վաղն այս ժամին արդեն մոռացած կլինենք այն բոլոր նեղություններն ու չարչարանքները, որ կրեցինք։ Եվ մեր այս փոքրիկ աշխատության փոխարեն բազմապատիկ հանգիստ ենք ընդունելու և այս բանտի խավարային զնդանի փոխարեն մտնելու ենք երկնքի լուսավոր քաղաքը, որպիսի քաղաքի քաղաքապետը ինքը Քրիստոսն է, այն ասպարեզի հանդիսապետը, որի մեջ նախ ինքն առաքինացավ՝ հաղթության նշանն առնելով։ Եվ այսօր նույն Տերն է, որ հաջողում է մեր գործը՝ նույն նշանն ընդունելով մեր անձերի փրկության և մեծափառ սուրբ եկեղեցու պարծանքի համար։ Եվ ինչպես որ դուք այս եղբորը տեսաք մեր սեղանի գլխին, այնպես էլ վաղը ամենից առաջ սա է ընդունելու պսակն իր նահատակության միջոցով։ Որովհետև ահավասիկ եկել-հասել և մոտցել է մեզ մեր կյանքի թշնամին և Քրիստոսի ծառաներիս սուրբ չարչարանքները պսակողը»։

Երբ այս ասաց, քաջալերման խոսքեր լսեց նրանից, որով բոլորն էլ շատ մխիթարվեցին։

Նա ասաց. «Ձեր սուրբ աղոթքներով թո՛ղ այդպես անի ինձ քրիստոս և քո ասածի նման կատարի իմ կյանքի վախճանն այս աշխարհից։ Եվ ահա քո ասելուն պես՝ ազդում եղավ հոգուս, և ես հիշեցի Քրիստոսի մարդասիրությունը, որի այս աշխարհը գալն էլ հենց մեր մեղքերի համար եղավ։ Թո՛ղ գթա իեձ, ինչպես ավազակին խաչվելու ժամանակ, ինչպես որ նրանով փակված դրախտի դռները բաց արեց, և առաջացավ՝ կարապետ եղավ նրանց համար, ովքեր նույն տեղն էին վերադառնալու ուրախության համար, թո՛ղ Տեր