Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/142

Այս էջը սրբագրված է

քարի մտնենք նրա հետ, նա ավելի տեղյակ է, քան մեր աշխարհի բոլոր վարդապետները. գուցե հիմքից խարխլելով քանդի մեր կրոնը։ Եվ եթե նրան մյուս չարագործների հետ պատմենք, այդ ձևով էլ կհռչակվի նրա քրիստոնեության համբավը, և մեծ անարգանք կկրի մեր հավատը։ Եթե մինչև իսկ սրով սպանվի, մեր բանակում բազմաթիվ քրիստոնյաներ կան, նրա ոսկորները կցրեն-կտարածեն ամբողջ երկրով մեկ։ Քիչ էր մեր անարգանքը այն ամեն մարդկանց մոտ, ուր մեծարում-պատվում էին այդ նածրացիների ոսկրները. իսկ եթե մոգերի և մոգպետների ոսկրներն էլ նույն պատիվն ստանան, հենց մենք մեր ձեռքով քանդած կլինենք մեր կրոնը։

«Իսկ այժմ ես քեզ երդվեցնում եմ անմահ աստվածներով. ամենից առաջ՝ այդ ժանտ ծերունուն կանչի՛ր քո առաջ. եթե սիրով համաձայնի և զղջալով հրաժարվի նրանց կախարդություններից, մեծացիր նրան՝ պատվելով ինչպես առաջ. և թող ոչ ոք ամենևին չիմանա նրա նախատինքը։ Իսկ եթե չհամաձայնի և չկամենա ականջ դնել քո խոսքերին, նրա վրա բազմաթիվ մեղադրանքներ բարդիր այն երկրի կողմից, որպեսզի վնասակար համարվի արքունի գործերի մեջ, հրապարակով դատաստան արա և աքսորիր Կուրանից ու Մակուրանից էլ այն կողմը. այնտեղ թող նրան գցեն մի վիրապի մեջ և թշվառության մեջ մեռնի։ Իսկ այլակրոնների կյանքը շուտով կարճիր այս աշխարհից, որպեսզի մեր երկչի կրոնը չսասանեցնեն։ Որովհետև եթե ճարտար մոդպետին այնպես շուտով իրենց աշակերտ դարձրին, տգետ մարդիկ ինչպե՞ս կարող են նրանց ստապատիր խաբեությանը դեմ կանգնել»։

Արդ, Դենշապուհը ելավ ատյան նստեց բանակից դուրս, ինչպես ասացինք, տասներկու հրասախ հեռու։ Հարցրեց մոգպետին և ասաց. «Քո վերաբերմամբ իրավունք ստացա ո՛չ միայն խոսքերով հարցնել, այլև ամեն տեսակ տանջանքներ տալով։ Քանի դեռ քեզ ձեռք չեմ տվել, ընդունի՛ր մեծարանքներն ու արհամարհի՛ր Անարգանքները և խնայի՛ր քո պատվական ծերությունը։ Հեռացի՛ր քրիստոնեությունից.