Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/146

Այս էջը սրբագրված է

թյանը։ Մեզ հետ մի՛ խոսի խեչպես երեխաների հետ, որովհետև հասակով կատարյալ մարդիկ ենք և գիտությանն էլ անտեղյակ չենք։ Որտեղից դու սկսեցիր, հենց այնտեղից էլ քեզ պատասխան կտամ։

«Մեր երկրի ավերածության և արքունի զորքերի կոտորածի պատճառ չէ՞ որ մե՛զ համարեցիր. մեր կրոնն այդպես չի սովորեցնում մեզ. այլ պատվիրում է մեծապես պատվել երկրավոր թագավորներին և նրանց սիրել մեր բոլոր ուժով, ոչ իբրև մի չնչին մարդու՝ մարդկանց միջից, այլ ծառայել ինչպես ճշմարիտ Աստծուն[1]. և եթե զրկանքներ կրենք նրանց կողմից, երկրավորիս փոխարեն մեզ խոստացավ երկնքի արքայությունը։ Եվ ո՛չ միայն իբրև հպատակ պարտավոր ենք ծառայել նրանց, այլև մեր անձերը մահու չափ դնել թագավորի սիրո համար։ Եվ ինչպես որ երկրիս վրա իրավունք չունենք նրան ուրիշ տիրոջ հետ փոխելու, նույնպես և երկրնքում իրավունք չունենք ուրիշի հետ փոխելու մեր ճշմարիտ աստծուն, որից բացի ուրիշ աստված չկա։

«Բայց քեզ մի բան ասեմ, որին ինքդ էլ մի քիչ տեղյակ ես։ Քաջ զորականներից ո՞րը հետևից կմտնի պատերազմի մեջ. և եթե այդպիսի բան անի, նա ո՛չ թե քաջ կկոչվի, այլ շատ վախկոտ։ Կամ թե՝ իմաստուն վաճառականներից ո՞վ պատվական մարգարիտը կփոխանակի անպետք ուլունքի հետ, բացի նրանցից, ովքեր հիմարացած են տգիտությամբ, ինչպես և ձեր մոլորության առաջնորդները։

«Մենակ ես գտել մեզ մեր բազմաթիվ առաքինիներից և ուզում ես խարդախությամբ քանդել մեր հաստատուն մտադրությունները. մենք մենակ չենք, ինչպես որ դու ես կարծում. չկա ոչ մի դատարկ տեղ, որտեղ չլինի մեր թագավոր Քրիստոսը. միայն քեզ և քո չարադև իշխանի նմաններն են, որ զուրկ են նրանից, որ մերժված են նրա կողմից։ Որովհետև մեր աշխարհի զինվորներն էլ, որոնք մեր միջոցով աշակերտել էին Քրիստոսին, ոտնահարեցին ձեր թագավորի ահեղ հրամանները և նրա մեծամեծ պարգևները ոչ մի բանի տեղ չդրին, նրանց հայրենական իշխանությունը կողոպտվեց,

  1. Հմմտ. Հռովմ. ԺԳ 1-5: