Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/152

Այս էջը սրբագրված է

սովորեցնել աստծու պատվիրանները, և առանց խարդախումտության խաղաղասեր լինել բոլորի վերաբերմամբ, և անաչառ վարդապետությամբ բոլորին առաջնորդել դեպի արարածների միակ տերը։

Իսկ այս մարդու հրապուրանքների համար որ ասացիր, այդ էլ չստեցիր, այլ բոլորովին ճշմարիտն ասացիր։ Որովհետև ո՛չ թե իբրև մի օտար մարդ է հրապուրում մեզ և ո՛չ թե իբրև մի խաբեբա մոլորեցնում է մեզ, այլ սաստիկ սիրում է մեզ։ Քանի որ մեր մայր եկեղեցին մեկ է, որ երկնեց մեզ, և մեկ է մեր հայր սուրբ հոգին, որ ծնեց մեզ, ինչո՞ւ պետք է մի հոր և մի մոր որդիները երկպառակված լինեն և ոչ թե միաբան։ Այն, ինչ որ քեզ թվում է, թե հրապույր է, մենք գիշեր ու ցերեկ նույն մտածմունքի մեջ էինք, որ անքակ պահենք մեր կյանքի միաբանությունը։ Իսկ եթե սա ձանձրացել է և ուզում է իր հիվանդ մարմնից դուրս գալ, առավել ևս մենք բոլորս, որովհետև բնավ ոչ ոք չկա կանանցից ծնվածների մեջ, որ առանց ցավերի ու չարչարանքների մարմին ունենա»։

Պատասխան տվեց Դենշապուհը և ասաց. «Դուք չգիտեք, թե որքան համբերող եմ դեպի ձեզ. Թագավորի հրամանով չէ, որ այս չափ երկարաբանում եմ ձեզ հետ և վիճում, այլ իմ քաղցրությամբ եմ այդ թույլ տվել ձեզ, որովհետև ձեզ նման անագորույն չեմ, որ ձեր անձերին ատելի եք և ուրիշներին թշնամի։ Ես աղ ու հաց եմ կերել ձեր աշխարհում, ուստի գութ ու սեր ունեմ ձեր աշխարհի վերաբերմամբ Պատասխան տվեց Ղևոնդ երեցն ու ասաց. «Ով դեպի դրսինները գութ ու սեր ունի, աստծու պատվիրաններն է կատարում, բայց պարտական է խնայել նաև իր հոգին. որովհետև մեր անձերի տերը չենք, այլ կա մեկը, որ հաշիվ է պահանջում մեզնից թե՛ դրսինների և թե՛ ներսինների համար։ Իսկ որ ասացիր, թե իմ կամքով եմ ձեզ ականջ դնում և ոչ թե թագավորի հրամանով, եթե դուք սովոր եք զանց անել ձեր թագավորի հրամանը, այդ լավ եք անում, որովհետև նա աշխարհ ավերող է և անմեղ մարդկանց սպանող, սատանայի բարեկամ և աստծու թշնամի։ Բայց մենք չենք կարող