Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/155

Այս էջը սրբագրված է

վարդապետին, որ իր մարմնի ցավերով իրեն մխիթարում էր և սատանայական մարմնի տանջանքով պարծենում էր և ասում, «Որովհետև եթե տնկակից եղանք նրա մահվան նմանությանը, որքա՞ն ավելի ևս մասնակից կլինենք նրա հարությանը»[1]։ Իսկ դու, որ իշխանություն ունես մեզ վրա, դատիր մեզ քո չար կամքի համեմատ։ Ամենևին չենք վախենալու, ո՛չ քո ահագին ահավոր սպառնալիքներից և ո՛չ էլ երկյուղ ենք կրելու այն դաժան մահից, որ բերելու ես մեր գլխին»։

Այն ժամանակ երանելիներին մի փոքր մեկուսացրեց միմյանցից և միայն սուրբ եպիսկոպոսին ասաց, «Առաջ քեզ շատ գովասանք տվի, բայց քո անձի պատիվը չիմացար։ Հիշեցնում եմ քեղ այն չարիքները, որ դու գործել ես, որպեսզի ինքդ քեզ մահապարտ անես։ Իսկապես՝ դո՞ւ ավերեցիր ատրուշանը Ռշտունիքում և կամ կրակը դո՞ւ սպանեցիր. նաև, ինչպես լսեցի և ստապեցի, մոգերին էլ դո՛ւ ես չարչարել և պաշտամունքի սպասները դո՛ւ ես տարել. արդ, եթե իրոք դո՛ւ ես վերցրել, պատմի՛ր ինձ»։

Պատասխան տվեց սուրբը և ասաց. «Ա՞յժմ ես կամենում այդ իմանալ ինձնից, թե առաջուց գիտեիր»։

Դենշապուհն ասաց. «Համբավն ուրիշ է, ճշմարտությունն ուրիշ»։

Եպիսկոպոսն ասաց. «Դու ինչպե՞ս ես կարծում՝ ասա՛ ինձ»։

Դենշապուհն ասաց. «Ես լսել եմ, որ բոլոր վնասները Ռշտունիքում դո՛ւ ես հասցրել»։

Եպիսկոպոսն ասաց. «Եթե այդպես ստույգ կերպով տեղեկացել ես, ինչո՞ւ ես նորից հարցնում»։

Դենշապուհն ասաց. «Ուզում եմ ճշմարտությունը քեզնից իման ալ»։

Եպիսկոպոսն ասաց. «Ո՛չ թե կյանքիդ օգուտն ես ուզում լսել ինձնից, այլ իմ արյունն ես ցանկանում»։

Դենշապուհն ասաց. «Արյունարբու գազան չեմ, այլ վրեժխնդիր եմ լինում աստվածներին անարգելու համար»։

  1. Հռովմ. Զ 5: