Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/157

Այս էջը սրբագրված է

սատանայի կամքը։ Ես հենց ինքս մտա ձեր կրակատունը և տեսա ձեր սնոտի ուսմունքի ամբարիշտ պաշտոնյաներին կանգնած, և կրակարանը կրակով լի բորբոքվում-այրվում էր նրանց առաջ։ Հարցրի նրանց խոսքով և ոչ թե ծեծով, թե ձեր մտքում ի՞նչ եք համարում այս պաշտամունքի կրակը։ Պատասխան տվին և ասացին. մենք ոչինչ չգիտենք. միայն այսքանը գիտենք, որ նախնիքների սովորություն է և թագավորի սաստիկ հրաման։

«Ասացի նրանց դարձյալ, այդ կրակի բնությունն՝ ինչպե՞ս եք հասկանում. արարի՞չ եք կարծում, թե արարած։ Բոլորը միաբան ասացին. մենք դրան արարիչ չենք համարում, ո՛չ էլ աշխատող մարդկանց հանգստացնող։ Մեր ձեռքերը կոշտացել են կացին գործածելով, և մեր մեջքերը քարթվել փայտ կրելուց, աչքերս ջրակալել են արտասուքներով դրա ծխի կծու լինելուց, և մեր երեսները մրոտվել են նրա թանձր ծխի խոնավությունից։ Եթե շատ ենք նրան կերակուր տալիս. սաստիկ սովածանում է. իսկ եթե բնավ չենք տալիս, բոլորովին հանգչում է. եթե մոտ ենք դնում և երկրպագություն ենք տալիս, այրում է մեզ, իսկ եթե ամենևին մոտ չենք գնում, մոխիր է դառնում։ Մենք այսպես ենք հասկացել դրա բնությունը։

«Դարձյալ ասացի նրանը. իսկ դուք լսե՞լ եք, թե ո՛վ է սովորեցրել ձեզ այդպիսի մոլորությունը։ Պատասխան տվին և ասացին. ի՞նչ ես լսելու մասին հարցնում մեզ. ահա նայիր՝ ինչ որ կա առջևդ. որովհետև մեր օրենսդիրները միայն հոգու աչքերով են կուրացած, իսկ մեր թագավորը մարմնի մեկ աչքով կույր է, իսկ հոգին բնավ աչք չունի։

«Այս պատճառով էլ, երբ լսեցի մոգերից այս, շատ խղձացի, որովհետև տգիտությամբ ճշմարիտը խոսեցին։ Մի քիչ չարչարեցի նրանց ծեծելով և հենց իրենց տվի կրակը, որ ջուրը գցեն և այսպես ասացի. «Այն աստվածները, որ երկինքն ու երկիրը շեն ստեղծել, թող կորչեն երկնքի տակից»։ Եվ հետո արձակեցի մոգերին»։

Երբ Դենշապուհը լսեց այս բոլորը սուրբ եպիսկոպոսի բերանից, սաստիկ զարհուրեց, որ թագավորին այդպես նա-