Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/16

Այս էջը սրբագրված է

բնակությունը։ Երբ բոլորին արգելես ու պահես հեռավոր օտարության մեջ, քո կամքն ու խորհուրդները կկատարվեն և, ինչպես երևում ես մեր գուշակությունների մեջ, դու կտիրես նաև Շուշանների երկրին և մինչև անգամ Հույները քո իշխանության դեմ դուրս չեն գա։ Միայն թե քրիստոնյաների կրոնը մեջտեղից վերացրու»։

Այս խորհուրդը հաճելի եղավ թագավորին ու իրեն համամիտ մեծամեծներին. հրովարտակներ գրեց, արագագնաց սուրհանդակներ ուղարկեց իր տերության բոլոր կողմերը։ Եվ այս է հրովարտակի պատճենը.

«Իմ տերության բոլոր ազգերին, արիներին և անարիներին, թող բազմանա մեր մարդասեր ողջույնը ձեզ. դուք ողջ եղեք, մենք էլ արդեն ողջ ենք աստվածների օգնությամբ։

«Առանց ձեզ որևէ նեղություն տալու ելանք-գնացինք Հույների երկիրը, և առանց պատերազմի սիրով ու մարդասիրությամբ նվաճեցինք ամբողջ երկիրը մեզ ծառայելու։ Դուք բարին մտածեցեք և անսպառ ուրախության մեջ մնացեք, բայց շուտով կատարեցեք այս բանը, որ ասում եմ։

«Մենք մտքներումս դրել ենք անպատճառ վերկենալգնալ Արևելքի աշխարհը, աստվածների օձությամբ մեզ ենթարկել Շուշանների տերությունը. դուք հենց որ այս հրովարտակը տեսնեք, շուտով առանց ուշացնելու այրուձի ժողովեցեք՝ ինձանից առաջ, ներկայացեք ինձ Ապար աշխարհում»։

Այս պատճենի համաձայն հրովարտակ՝ հասավ Հայոց, Վրաց և Աղվանից և Լփնաց, Ծավդեից, և Կորգվացո, Աղձնյաց աշխարհները և շատ ուրիշ հեռավոր տեղեր, որոնք առաջ պարտավոր չէին այն ճանապարհը գնալ։ Զորք էր ժողովում Մեծ Հայքից ազնվականներին և ազատորդիներին և թագավորական կալվածներից ոստանիկ մարդկանց նույն օրինակով Վրաց, Աղվանից և Լփնաց աշխարհներից, և հարավի զանազան կողմերից՝ Տաճկաստանի և Հոռոմների