Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/161

Այս էջը սրբագրված է

մարդիկ, աներկյուղ են՝ ինչպես անմահներ։ Եթե այս բոլորի վերաբերմամբ ասենք, թե նրանք տգետ են և հանդուգն, հապա ա՞յն ինչ անենք, որ այստեղ բանակում եղած բոլոր ցավագարները նրանց շնորհիվ առողջանում են։ Եվ կամ, որ այգ բոլորից մեծ է, ո՞ր մեռած մարդու դին է կանգնած երեվացել, և ո՞վ է նրանից որևէ խոսք լսել։

«Որովհետև սուտ չեն [ասում] մեր սպասավորները, մենք ինքներս ստուգել ենք սրանց ճշտությունը։ Եթե նրանք ուզենային մարմնավոր ագահություն խառնել գործի մեջ, մի փոքրիկ ակնարկ անեին բանակում եղած քրիստոնյաներին՝ իրենց կշոովը մեկ ոսկի կառնեին։ Մեկ էլ այն մարդիկ, որոնք դևի կողմից չարչարվեցին, ուրիշ ժամանակ նրանք ցավոտ չէին, մենք այդ գիտենք. հայտնի է, ուրեմն, որ այսոր մեծ հրաշք կատարվեց։ Եթե լուռ մնանք, մենք և մեր անձերը այդպիսով կասկածի տակ կընկնեն. իսկ եթե դրանց տանենք թագավորի առաջ, նա էլ դրանցից լսելով այդ բոլոր մեծամեծ հրաշքները, գուցե նույնիսկ մեր կրոնը քայքայվի»։

Պատասխան տվեց մոգպետն և ասաց նրանց. «Չէ՞ որ ինձ ոստիկան կարգեցին ձեր երկուսիդ վրա. ինչո՞ւ եք այդպես սրտնեղվում ու տագնապում ձեզուձեզ. դուք ձեր գործը կատարեցիք և արքունի հրամանը գլուխ բերիք։ Արդ, եթե այդ լուրն իմացվի և թագավորի առաջ որևէ հարցուփորձ լինի, այդ մեր, մոգերիս, գործն է. դուք անհոգ եղեք և ոչ մի բանի մասին մի՛ մտածեք։ Եվ եթե ձեր մտքերը զարհուրած են, առավոտը վաղ եկեք Դարիթիր որովհետև վաղն այնտեղ տեր Մովպետան Մովպետը զոհ է մատուցանելու. նա էլ ձեր մտքերը կհանգստացնե»։

Իսկ խուժիկը, երբ այս բոլորը լսեց և հասկացավ, որ այնուհետև նրանք հոգս չեն քաշելու սուրբ սպանվածների մասին, շտապեց շուտով տասը մարդ վերցրեց, որոնց քրիստոնյա լինելու վրա վստահ էր, և հասնելով այնտեղի բոլորին կարգին վիճակի մեջ գտավ։ Եվ որովհետև դեռ կասկած ուներ նույն դահիճների վրա, այնտեղից սրբերին էլի հեռացրին երկու հրասախի չափ։ Եվ երբ ապահովվեցին, մաքրեցին, կարգի բերին երանելիների ոսկրները. բերին բանակը և ծա-