Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/162

Այս էջը սրբագրված է

ծուկ պահում էին. և կամաց-կամաց հայտնեցին նախ հայ զորականներին, ապա նաև բանակում եղած բազմաթիվ քրիստոնյաներին։ Եվ ընծայի առաջին պտուղը մատուցին կապված նախարարներին. և նրանք իսկույն ևեթ արձակվեցին իրենց կապանքներիցս, մահվան սպառնալիքը վերացավ նրանց վրայից, և ներման հրովարտակներ ուղարկվեցին Հայոց աշխարհը։

Այս երանելի խուժիկը, որ արժանի եղավ ծածուկ սպասավոր լինելու սրբերին, ինչ որ նրանց մահից մինչև այժմ ասվեց իբրև այս վճոի դատակնիք՝ սա՛ պատմեց մեզ կարգով այս ամենը — չարաչար քարշ տալը, դատավորների հարցուփորձը, սրբերից յուրաքանչյուրի պատասխանները, նրանց նահատակությունը և պահպանների կրած ահագին արհավիրքները, և երեք նախարարների հեծեծանքն ու տարակուսանքները, և նրանց սուրբ ոսկրների ամփոփումը ո՛չ թե խառնիխուռն մի տեղ ժողովելով, այլ նրանցից ամեն մեկը առանձին-առանձին՝ վեց տապանների մեջ ժողոված. և յուրաքանչյուրի անունն էլ սովորել ու տապանների վրա նշանակել էր։ Եվ երկաթե կապանքները դրել էր յուրաքանչյուրի ոսկրների հետ, որովհետև դահիճները դեն էին գցել, ինչպես նաև նշանակել էր յուրաքանչյուր տապանի հանդերձանքը։

Եվ սրանք վեցը իրենց սուրբ և ցանկալի մահով նահատակվեցին Հրոտից ամսի քսանևհնգին Ապար աշխարհի մեծ անապատում՝ Նյուշապուհ քաղաքի սահմաններում։


ԴԱՐՁՅԱԼ ՆՐԱՆՑ

ԽՈՍՏՈՎԱՆՈՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Իսկ երանելիների աշակերտները կապանքների մեջ մնում էին նույն քաղաքի ներսում. արքունի մի դահճապետ եկավ և նրանց քաղաքից դուրս հանեց։

Նույն քաղաքից դուրս հանեց նաև հինգ ասորեստանցի