Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/167

Այս էջը սրբագրված է

կապանքները, ծառայել նրանց մարմնավոր պիտույքներին: Այս բանն իմաց տվին այն երկրի մեծամեծներին, որոնք քրիստոնեության նույն սուրբ ուխտի մեջ էին: Եվ բոլոր մեծամեծներն ու փոքրները հավանություն տվին սրան՝ հայտարարել ամբողջ երկրում, որ ամենքն էլ համաձայն լինեն մարմնավոր պիտույքներ [հայթայթելու] միջոցով մասնակից լինել սուրբ կապվածներին հեռավոր օտարության մեջ։

Եվ այսպես տարեցտարի ժողովում էին յուրաքանչյուր մարդու կարողության համեմատ, ո՛րից քիչ և ո՛րից շատ, ում ձեռին ինչ որ պատրաստ կար, թե՛ դրամ և թե՛ դահեկան, ժողովում-պատրաստում և տալիս էին երանելիներին, որ տանեն նրանց։ Եվ այսպես ծառայեցին նրանք, մինչև լրացավ սպասավորության տասը տարին։

Եվ որովհետև խիստ դաժան կյանքի մեջ էին այն շոգ երկրում և անդադար ճանապարհորդում էին նույն Շահուղ, Մեշովն և Քաշկար երկրներում և ամբողջ Ասորեստանում ու Խուժաստանում, սաստիկ տոթից խորշակահար մեռավ սուրբ Խորենը և ամփոփվեց այն երկրի բնակիչների կողմից սուրբ վկաների հետ։

Իսկ երանելի Աբրահամը շարունակ նույն առաքինի գործն էր կատարում. շրջում-հավաքում էր հավատացյալների բոլոր տուրքերը և տանում էր մեծ հեռաստանը և անձամբ բաժանում յուրաքանչյուրի կարիքների համեմատ: Եվ այսպես շարունակվեց մինչև պատժվածների տասներկուերորդ տարին, մինչև որ բոլորը միասին աղաչեցին նրան, որ համաձայնի դնալ Հայոց աշխարհը, որպեսզի երբ նա հասնի նրանց մոտ, նրա մեջ տեսնեն նաև այն քաջ նահատակներին, որոնք սպանվեցին սրով, նրանում տեսնեն նաև չարչարանքների սուրբ կապանքները։

Եվ երբ մարտիրոսները, խոստովանողներն ու կապվածները հանձին նորա տեսնվեն, նրա շնորհիվ կօրհնվի ամբողջ աշխարհը, նրա շնորհիվ կօրհնվեն և կաճեն նրանց երեխաները, նրանով կզգաստանան և դեպի սրբություն կդիմեն երիտասարդները, նրանով կհամեստանան և կիմաս-