Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/169

Այս էջը սրբագրված է

բանին հակառակ գնալ, իր նախկին սովորության համեմատ այստեղ էլ շտապեր շուտով կատարել աստվածային առաքինության հետևողների միաբան հրամանը։ Եկավ-հասավ Մեծ Հայոց աշխարհը։

Իսկույն շտապեցին և նրա առաջ դուրս եկան տղամարդիկ և կանայք, մեծերն ու փոքրերը և ազատների ու շինականների ամբողջ բազմությունը։ Ընկնում էին և փաթաթվում սրբի ոտներով ու ձեռներով և ասում. «Օրհնվա՜ծ լինի տեր աստվածը բարձունքում, որ երկնքից մեզ համար պատգամաբեր ուղարկեց՝ հարության ավետիս բերելու մեզ, որպեսզի արքայության ժառանգ լինենք։ Որովհետև ահա քո մեջ կերպարանք առած ենք տեսնում հարության հուսով բոլոր հրաժարվածներին և արձակման ակնկալություն ունեցող կապվածներին։ Քո մեջ ենք տեսնում նաև մեր աշխարհի շինությունը խաղաղությամբ. քեզանով մեր եկեղեցիները ցնծում են և բերկրանքի մեջ են, և քեղանով մեր սուրբ վկաները անդադար բարեխոս կլինեն մեզ համար աստծու մոտ։ Օրհնի՛ր մեզ, մե՛ր սուրբ հայր, դու հանգուցյալների բերանն ես, մեզ հետ խոսի՛ր հայտնի օրհնությամբ, որպեսզի մեր հոգիների մեջ ծածուկ լսենք սրբերի օրհնությունները։

«Ճանապարհ բաց արիր նրանց համար, ովքեր փափագում էին գալ իրենց երկիրը. խնդրի՛ր Աստծուց, որ շուտով գան սուրբ կարապետիդ հետևից։ Եվ ինչպես որ բաց արի՛ր երկրի արգելված ճանապարհը, երկնքում էլ բա՛ց արա մեր աղոթքների դուռը, որպեսզի մեր՝ մեղավորներիս՝ պաղատանքն էլ հասնի աստծու առաջ նույն կապվածների բարեխոսության համար. և քանի դեռ այս մահկանացու մարմինների մեջ ենք, ինչպես որ տեսանք քո երանելի սրբությունը, տեսնենք նաև մեր անձկալի սիրելիներին, մենք, որ շատ ժամանակներից ի վեր կոտրված ու պաշարված ենք մեր հոգիներով ու մարմիններով։ Արդ, հավատում ենք անսուտ հույսին, որ ինչպես կատարվեց-լրացավ քո սուրբ սիրո մեծ տեսությունը, այնպես էւ մոտ ժամանակներս պիտի տեսնենք Քրիստոսի ճշմարիտ վկաներին, որոնց երկ-