Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/171

Այս էջը սրբագրված է

նով։ Նա սիրելի եղավ աստծու սիրելիներին և ճշմարտության թշնամիներից շատերին առաջնորդեց դեպի սուրբ սերը։ Իր առաքինության սկիզբը հենց մանուկ հասակից դրեց և նույն առաքինությամբ հասավ մինչև իր կյանքի վերջը: Ինչպես որ աշխարհիս սուրբ ամուսնության կարգի մեջ չմտավ, այնպես էլ այս աշխարհի բոլոր ապականացու բաների մարմնավոր պետքին չենթարկվեց։ Եվ եթե պետք է պարզորեն ասել, ինչպես որ մարմնի պիտույքները փոխեց հոգևոր պիտանացու բաների հետ, հենց այնպես էլ երկրից երկինք փոխադրվեց։


ԱՅՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Որոնք իրենց հոժար կամքով Քրիստոսի սիրու համար

իրենց անձերը արքունի կապանքների հանձնեցին

Սյունյաց ցեղից երկու եղբայրներ Բաբգեն և Բակուր.

Արծրունյաց ցեղից՝ Ներշապուհ և Շավասպ և Շնցին և Մերուժան և Պարգև և Տանատ.

Մամիկոնյան ցեղից՝ Համազսապյան և Համազասպ և Արտավագդ և Մուշեղ.

Աամսարականների ցեղից՝ Արշավիր և Թաթ, Վարձ. Ներսեհ և Աշոտ.

Ամատունյաց ցեղից՝ Վահան և Առանձար և Առնակ. Գնունյաց ցեղից՝ Ատոմ.

Դիմաքսյանների ցեղից՝ Թաթուլ և Սատոյ, երկու այլ ընկերներով.

Անձևացյաց ցեղից՝ Շմավոն և Զվարեն և Առավան.

Առավեղյանների ցեղից՝ Փապակ և Վարազդեն և Դատ.

Արծրունյաց տոհմից՝ Ապրսամ.

Մանդակունյաց տոհմից՝ Սահակ և Փարսման.

Տաշրացյաց ցեղից՝ Վրեն.

Ռափսոնյան տնից՝ Բարիկ և Հոհան: