Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/174

Այս էջը սրբագրված է

թյուններ էին տալիս նրանց, սեր ու խնամք էին ցույց տալիս բոլորին և շատ անգամ հոգում էին նրանց մարմնավոր կարիքները։ Մանավանդ որ աստծու հաջողությամբ բժշկության հրաշքներ էլ էին կատարվում նրանց ձեռքով, ինչպես որ դիվահարներից շատերը բժշկվեցին այն քաղաքում, որտեղ գտնվում էին կապվածները։ Քանի որ նրանց մոտ ոչ մի քահանա չկար, նրանց էին գիմում քաղաքի հիվանդներն ու ցավագարները, և նրանցից ստանում ամեն մեկն իր հիվանդության բժշկությունը։

Այլև այն աշխարհի մեծ իշխանը, որի անունը Հարևշղոմ Շապուհ էր, և որին հանձնված էին բոլոր պատժվածները, շատ գութ ու սեր ցույց տվեց նրանց բոլորին։ Նրանցից ծերերին հոր տեղ էր ընղունում, իսկ ավելի փոքրերին գգվում էր իբրև իր սիրալի որդիների։ Շատ անգամ գրեց արքունիք և հայտնեց կապվածների տառապանքն ու նեղությունը, և նրանցից յուրաքանչյուրի ազնիվ վարք ու բարքը բացատրեց նրանց, մեծամեծների առաջ ճգնում, ամեն տեսակ հնարքներով ջանք էր գործ գնում, մինչև որ շատ բարեխոսների միջոցով թագավորի հաճությունն առան։ Հրամայեց նրանց կապանքներն արձակել և վերացնել նրանց վայից պատժի սուգը և նրանց նախարարությանը վայել զգեստ հագցնել, նրանց ռոճիկ կարգեց և հրամայեց ամբողջ սպառազինությունն արքունիքից տալ։ Գրեց և հանձնարարեց մեծ սպարապետին, որ արքունի զորքի հետ պատերազմելու գնան։

Եվ երբ այսպես կարգադրվեց ու կատարվեց թագավորի նոր հրամանը, շատ տեղերում, ուր որ նրանք հասան, գերազանց գտնվեցին՝ քաջության գործում, այնպես որ նրանց մասին գովասանության գրություն էլ գրվեց Դուռը։ Թագավորի սիրտն այնպես քաղցրացավ, որ հրամայեց բոլորին իր առջև բերել։ Եկան և ներկայացան արքայից արքա Հազկերտին։ Ուրաիս-զվարթ հանդիպեց նրանց, հանգիստ խոսքերով խոսեց նրանց հետ և խոստացավ ամեն մեկին իր իշխանությունը տալ հայրենի պատվի կարգով և նրանց իրենց աշխարհն ուղարկել քրիստոնեական կրոնը պաշ-