Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/179

Այս էջը սրբագրված է

գահավորակների մեջ. շարունակ բոբիկ ու ոտքով էին գնում աղոթատները. առանք ձանձրանալու ուխտելով և խնդրելով, որ կարողանան դիմանալ այն մեծ նեղությանը։ Ովքեր իրենք մանկությունից հորթերի ուղեղներով և էրեների փափուկ մսով էին սնվել, մեծ ուրախությամբ խոտեղեն կերակուր էին ընդունում վայրենիների նման և ամենևին չէին հիշում իրենք սովորական փափուկ կյանքը։ Նրանք մարմինների մորթը սև գույն ստացավ, որովհետև ցերեկն արևակեզ էին լինում և ամբողջ գիշերներն էլ գետն ի վրա էին քնում։

Մշտական սաղմոսներն էին նրանց բերանների մրմունջները, իսկ կատարյալ մխիթարությունը մարգարեների [գրքերի] ընթերցումն էր։ Երկու-երկու միաբանվեցին իբրև իրար համաձայն ու հավասար ամոլներ՝ ուղիղ տանելով արքայության ակոսը, որպեսզի առանք վրիպելու հասնեն խաղաղության նավահանգիստը։

Մոռացան իրենք կանացի տկարությունը և առաքինի տղամարդիկ դարձան հոգևոր պատերազմի մեջ. կռիվ բաց արին ու մարտնչեցին ծայրագույն մեղքերի դեմ, կտրեցին և դեն գցեցին նրա մահաբեր արմատները։ Միամտությամբ հաղթեցին խորամանկությանը և սուրբ սիրով լվացին նախանձի կապտագույն ներկվածքը. կտրեցին ագահության արմատները և չորացան նրանց ոստերի մահաբեր պտուղները։ Խոնարհությամբ հաղթահարեցին ամբարտավանությանը և միևնույն խոնարհությամբ հասան երկնավոր բարձրությանը։ Աղոթքով բաց արին երկնքի փակված դռները և սուրբ խնդրվածքներով հրեշտակներին ցած բերին փրկության համար. ավետիս լսեցին հեռաստանից և փառավորեցին աստծուն բարձունքում։

Այն այրիները, որ նրանց մեջ կային, նորից առաքինության հարսներ դարձան և իրենց վրայից վերացրին այրիության նախատինքը։ Իսկ կապվածների կանայք կամովին կապեցին իրենց մարմնավոր ցանկությունները և հաղորդակից եղան սուրբ կապվածների չարչարանքներին. իրենց կյանքում նմանվեցին մեռած քաջ նահատակներին,