Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/213

Այս էջը սրբագրված է

ուղարկվում են Հրև կամ այժմյան Հերաթ քաղաքը՝ արքայից արքայի զորաբանակում ծառայելու և Շուշանների դեմ մղվող կռիվներին մասնակցելու համար։

161. «Դու զմեր երկիրս կիսագործ թողեր, մեք յարքունի երկիրն կէ մարմնովք մերովք ոչ վաստակեմք»—հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ նախորդը, այնտեղ պատմված է, որ Խորենին ու Աբրահամին սաստիկ տանջանքների են ենթարկում, մեռցնելու չափ ծեծում և երկուսի ականջներն էչ տակից կտրում, ինչպես Եղիշեն է ասում այնպես խոր, որ կարծես երբեք իրենց տեղում չէին եղել: Այս առթիվ նրանք ասում են դահճապետին, «Ահա մեր լսելիքն առողջացան երկնային առողջությամբ, իսկ հոտոտելիքը դեռ մնում են իրենց տեղերում չարչարանքի մեջ, կիսապարգև մի՛ անի մեզ երկնքի բարությունից... սրբի՛ր նաև մեր քթերը՝ կտրելով»: Երբ դահճապետը նրանց առաջարկում է գնալ Ասորեստան և մշակություն անել արքունի գործերում, նրանք դահճապետին ասում են այս ծանոթագրության սկզբում գրված խոսքերը, կամենալով մատնանշել, թե դահճապետը նրանց խեղանդամ է դարձրել, կիսապարգև անելով երկնքի բարությունից և Արացնելով նրանց մարմնավոր չարչարանքը ( =դու մեր երկիրը կիսագործ թողիր), իսկ խեղանդամ լինելով՝ նրանք արքունի հողը մշակել չեն կարող։

162. Շահուղ: — Շահուղի փոխարեն Փարպեցին (էջ 106) տալիս է Շափուլ կամ Շաբուլ: Անշուշտ Եղիշեի մեջ «հ»-ից հետո դուրս է ընկել «փ» կամ «բ» տառը։ Այդ գավառը և իր նույնանուն գլխավոր քաղաք Շապուրը պետք է լինի Շիրազի և Կազերունի մոտերքը և հիշատակվում է իբրև գավառ Տաբարիի կողմից (տե՛ս էջ 111)։

163. Մեշովն — պարսկերեն կոչվում էր Մեշուն և համապատասխանում է Մեշան կամ հունարեն նահանգին, որ մինչև Արշակունյաց հարստության վերջերն առանձին կիսանկախ պետություն էր կազմում, և Արտաշիր Սասանյանը նվաճելով նահանգի վերածեց։ Այդ նահանգը գտնվում էր այժմյան Բասրայի մոտերքը ստորին Տիգրիսի ափերին Իրարում։

164. Քաշկար — գտնվում էր այդ վայրերից ավելի հյուսիս Սավադում, այժմյան Վասիտի ճահճուտ վայրերում։ Նույնպես 410 թվից հայտնի է որպես եպիսկոպոսական աթոռ և պատկանում էր Կտեսիփոնի կամ Տիզբոնի կաթողիկոսի թեմին։ Սավադի հին անունն է Սուրիստան, որը թարգմանված է արամերեն Բեթ—Արամայե — ասորիների երկիր—անունից: Հայ պատմիչներն (Ագաթանգեղոս, Փավստոս, Եղիշե, Փարպեցի, Սերեոս) այս երկիրն անվանում են Ասորեստան, որի մայրաքաղաքն է Տիզբոնը։

Ուրիշ խոսքով՝ հիշատակված երեք նահանգներն էլ գտնվում էին անմիջապես Պարսից ծոցից դեպի հյուսիս-արևմուտք, հյուսիս և հյուսիս-