Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/61

Այս էջը սրբագրված է

Եվ միաբան աղոթք անելով նրա համար, նրան կրկին ընդունեցին առաքինիների շարքը: Նրա միջոցով շատերին էլ գրավեցին նույն միաբանության մեջ, ովքեր առաջին միաբանությունից անջատված չէին, եկան-հավաքվեցին և մեծ զորագունդ կազմեցին։ Եվ է՛լ ավելի զատվեցին-հեռացան մոգերից ու մոգպետից և անօրեն Վասակից։

Իսկ նա այնքան հիմարացրեց ու շվարեցրեց մոգպետի միտքը, որ նույնիսկ չթողեց, որ նա գործի հետևանքները հասկանա։ Սկսեց մոգեր բաժանել նախարարների տները և մեծ-մեծ ռոճիկներ նշանակել, կենդանիներ զոհել և բռնությամբ ստիպել կնքված մարդկանց, որ զոհած միս ուտեն և արեգակին երկրպագություն տան: Երբ այսպիսի պիղծ խառնակությունն սկսեց շատանալ ամբողջ երկրում, այն ժամանակ մինչև իսկ փշտիպանների կանայք հանդգնեցին կիրակի օրը եկեղեցու ճրագները հանգցնել և հավատավոր կանանցս շորերը պատառոտել։

Այս աղմուկն ու վայնասունք երբ տեսան միաբան սուրբ եպիսկոպոսները, ավետարնը ձեռներն առնելով գնացին և առանց հարցնելու մտան սպարապետի կայանը, որտեղ ժողովված էր Հայոց զորքը։

Իրենց ձայները բարձրացրին և ասացին. «Ձեզ բոլորից աղաչում ենք այս սուրբ ավետարանով. եթե մարզպանն ու մոգպետը ձեր խորհրդով են գործում այն անօրեն չարագործությունները, նախ մեր՝ պարանոցները կտրեցեք և հետո ձեռք տվեք եկեղեցուն։ Իսկ եթե նրանք առանց ձեր կամքի են կատարում այն չարագործությունները, թո՛ղ այսօր ևեթ դրա վրեժը պահանջվի նրանցից»։

Իսկ ովքեր գտնվում էին ներսում, սպարապետի կացարանում, ոտքի ելան, միաբան իրենց ձայները բարձրացրին ասաստված և ասացին. «Դո՛ւ, Տե՛ր, որ բոլորի սրտերը գիտես, քեզ ամենևին պետք չէ մարդկանց վկայությունը. եթե մենք սրտանց խոտորված լինենք քեզանից, այն դու ինքդ լավ գիտես. հենց այսօր էլ պատժիրր մեզ մեր մեղքերի համաձայն. իսկ եթե հաստատ ենք մնացել այս ավետարանի սուրբ ուխտին, դո՛ւ, Տե՛ր, մեր օգնականն եղի՛ր այսօր, և