Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/65

Այս էջը սրբագրված է

յություն տերունական սեղանի։ Եվ սնոտի պաշտամունքների փոխարեն, որ տապալեցին հեթանոսների բոլոր վայրերում, կանզնեցնում էին Քրիստոսի փրկական խաչը, ամենասուրբ սեղան էին շինում և սրբությամբ կատարում կենդանարար խորհուրդը, պաշտոնյաներ ու քահանաներ էին նշանակում այն տեղերում։ Ամբողջ երկիրն առհասարակ ուրախանում էր հաստատուն հուսով։

Եվ մինչդեռ այս մեծ առաքինությամբ կատարյալ էին դարձնում իրենց նահատակության գործը, կարծես մի տեսակ աստվածային շնորհ էր երևում բոլորի վրա. որովհետև առանց հայոց զորքերից հրաման ունենալու՝ աշխարհի արևելյան կողմից ոմանք հարձակվեցին Ատրպատական աշխարհի վրա և զանազան տեղերում մեծ վնասներ տվին՝ բազմաթիվ ատրուշաններ առնելով, ստվերելով ու կործանելով։

Իսկ ովքեր դեպի մեծ ամրոցներն էին դիմում, երեսները խաչակնքելով հարձակվում էին զորքի վրա, այդպիսով երկու մեծ բերդերի պարիսպներ՝ դեռ ոչ ոք չմոտեցած՝ կործանվեցին-ընկան, այնպես որ երկրի բոլոր բնակիչները այդ մեծ հրաշքից զարհուրած՝ իրենք իրենց ձեռքով այրում էին կրակատունն երբ. ուրանալով մոգության կրոնը՝ հավատում էին սուրբ ավետարանին:

Ուրիշ մեծ-մեծ հաջողություններ էլ էին կատարվում զորականների միջոցով, որովհետև ուր ամենևին հույս չկար, թե որևէ մեկը աստծու անունը կտա, այնտեղ մեծ արհավիրքներ էին թափվում նրանց վրա, և ամեն մարդ նոր ու զարմանալի տեսիլներ էր պատմում իր ընկերոջը։ Նույնպես և ասաղերը երկնքում սաստիկ լուսավոր ու պայծառ էին երևում, մի բան, որ նրանց առաջին բնությանը հատուկ չէր։ Եվ այդ երկրի բոլոր տղաները խիզախում էին պատերազմող տղամարդկանց նման։

Եվ ահա շատ օրեր անցնելուց հետո եկավ-հասավ Աղվանից հազարապետը նույն աշխարհի սուրբ եպիսկոպոսի հետ միասին, մեծ տագնապով շտապեցնում էր զորքին՝ ասելով. «Հոների աշխարհի կողմերը գտնված Պարսից զորքը ետ