Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/67

Այս էջը սրբագրված է

«Հովսեփ եպիսկոպոս իմ բազմաթիվ եպիսկոպոսակիցներով և Հայոց ամբողջ զորքով, Վասակ մարզպան և Ներշապուհ Ռմբոսյան, սպարապետի հետ միասին և բոլոր մեծամեծ նախարարներով մեծանուն Թեոդոս կայսրից շատ ողջույն հասնի մեր կողմից քեզ ու քո բոլոր զորքերին, որ ձեր խաղաղասեր՝ մարդասիրությամբ տիրում եք ծովին ու ցամաքին, և երկրավորներիցս չկա մեկը, որ դեմ գնա ձեր խոչնդոտներ չունեցող տերությունը։

«Ինչպես որ մենք էլ ունենք ձեր առաքինի նախնիների մասին անսուտ հիշատակարաններ, նրանք Եվրոպան նվաճելով անցան և տիրեցին Ասիացիների երկրներին ևս Սերայի սահմաններից մինչև Գադերովնի կողմերը, և ոչ ոք չգտնվեց, որ ըմբոստանար և նրանց ձեռքի տակից դուրս գար։

«Եվ այնչափ մեծ իշխանության մեջ մեծ ու սիրելի դաստակերտ էին անվանում Հայոց աշխարհը։ Այս պատճառով էլ մեր նախնին՝ Տրդատիոսը, հիշելով ձեր առաջին սերը, որ մանկության ժամանակ իր հորն սպանոկ մարդախողխող հորեղբայրների ձեռքից փախցրած՝ փրկվել ու սնվել էր հույների երկրում և ձեր օգնությամբ թագավորելով տիրեց իր հայրենի աշխարհին, սույնպես և Քրիստոսի հավատն ընդունելով Հռոմի սուրբ եպիսկոպոսապետից, լուսավորեց հյուսիսի խավար կողմերը, որ և ահա արևեշքի խավարասեր որդիներն ուզում են խլել, կորզել մեր ձեռքից։

«Եվ մենք հույս դնելով ձեր արիության ու քաջության վրա, բաներ կային, որ ընդդիմացանք նրանց հրամաններին, բայց է՛լ ավելի շատ բան կա, որին պատրաստվել ենք այսուհետև [ընդդիմանալու]։ Գերադասեցինք մահն աստվածպաշտությամբ, քան կյանքն ուրացությամբ. եթե դուք էլ պաշտպանեք մեզ, ահա կրկին կյանքի հանդիպեցինք և ոչ թե մահվան։ Իսկ եթե մի քիչ էլ դանդաղեք, գուցե այս կրակի բոցը ուրիշ շատ աշխարհների էլ հասնի»։

Եվ երբ ներկայացան մեծ թագավորին և կարդացին Հայոց աշխարհի աղաչական դրությունն ու նախնիքների հիշա-