Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/77

Այս էջը սրբագրված է

ձեռն պարգևներ ստանալով ուրախանում էին և ազատ համարձակ շրջում ամբողջ երկրում։ Նույնիսկ քրիստոնյաների գլխավորներին, որոնց եպիսկոպոս են կոչում, ընծաների և պարգևների էր արժանացնում։ Եվ ինչպես հավատարիմ ոստիկանների՝ նրանց էր հանձնում հեռավոր մարզերը, և երբեք չէր սխալվում արքունի մեծամեծ գործերը [նրանց հանձնելով]։

«Իսկ դուք այս բաներից ոչ մեկը երբեք չհիշեցիք, այլ ամեն օր ականջներս ձանձրացրիք՝ ամեն տեսակ չարություն խոսելով նրանց մասին։ Տեսեք, որ ինձ գործել տվիք այն, ինչ որ չէի ուղում և մեծամեծ վնասներ եղան երկու անհաշտ թշնամիների միջև եղած սահմաններում։ Եվ մինչդեռ մենք դեռ հեռավոր ճանապարհին ենք և այս պատերազմի ոչ մի գործը գլուխ չենք հանել, դուք այստեղ իմ տան մեջ պատերազմ հարուցիք իմ դեմ, որի վերջն ավելի վատթար է լինելու, քան արտաքին թշնամիների դեմ մղած պատերազմինը»։

Այս ամենը և սրանից էլ ավելին էր խոսում բոլոր մեծամեծների հետ, և մեղքն ու հանցանքը գցում էր մոգպետի ու մոգերի վրա։ Եվ բոլոր վղուրկներն ու պատվավոր նախարարները, որոնք նստած էին ատյանում և ականջ էին դնում նրա հեղհեղուկ խոսքերին, ամաչելով գլուխները կորացնում էին և գետնին էին նայում և չէին կարողանում գլուխները վեր բարձրացնել։

Բայց նրանցից մի քանիսը թագավորին հաճոյանալու համար այսպես ասացին. «Այո՛, քա՛ջ արքա, այդ այդպես է, ինչպես ասացիր, և այժմ կարող ես ամեն ինչ ճշմարտապես նվաճել. չկա այնպիսի մեկը, որ կարողանա քո կամքից դուրս գալ. որովհետև աստվածները քեզ այնպիսի [իշխանություն] են տվել, որ ինչ կամենում ես, կարող ես անել։ Մի՛ սրտնեղիր ու տագնապիր ինքդ քո մեջ և մի՛ կոտրիր մեր բոլորիս սիրտը. գուցե գործերին վերջ տալու համար մի հեշտ հնարք գտնվի։ Սիրտդ լայն պահիր և համբերությամբ թույլ տուր այդ մարդկանց նորից քրիստոնեա-