Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/84

Այս էջը սրբագրված է

նին, որ նա իր կամքով է իր անձը ջոկել ու անջատել տորթ եկեղեցուց, հեռացել ու օտարացել Քրիստոսի սիրուց։

Որովհետև նա մոռացության էր տվել աստծու որդու գալուստը և չհիշեց սուրբ ավետարանի քարոզությունը, ոչ սպառնալիքներից վախեցավ և ո՛չ էլ ավետիսով մխիթարվեց։

Ուրացավ այն ավազանը, որ հղացավ նրան1 և չհիշեց ընկալուչ սուրբ հոգին, որ ծնեց նրան։ Անարգեց այն պատվական մարմինը, որով սրբվեց, և ոտնահարեց այն կենդանի արյունը, որով մեղքերի քավություն ստացավ։ Ջնջեց որդեգրության գիրը և իր ձեռքով խորտակեց մատանու հաստատուն կնիքը, դուրս եկավ երանելիների թվից և շատերին ապստամբեցրեց իր հետ։

Կամակորությամբ ձեռնարկեց և դիվապաշտության որդեգիր մտավ, չարի անոթ դարձավ և սատանան նրան լցրեց ամեն տեսակ խորամանկությամբ։ Իր ձեռքն առավ ինչպես վահան, և հագավ նրան ինչպես զրահ, և դարձավ նրա կամքի կատարյալ զինվորը։ Հնարներով կռիվ մղեց իմաստունների դեմ և մեծ խորագիտությամբ՝ գիտությունների դեմ, հայտնի կերպով անմեղների դեմ և ծածկաբար՝ խորագետների դեմ. ձեռնարկեց և շատերին դուրս հանեց Քրիստոսի գնդից և խառնեց դևերի գնդերի հետ։ Շատ ուրիշ տեղեր էլ գողաբար սողոսկեց և օձի նման ներս մտավ ամրացածների մեջ. և ցանկապատի մեջ ճեղքվածք առաջացնելով՝ հայտնապես հափշտակեց-առավ ու դուրս հանեց բազմաթիվ ազատների և է՛լ ավելի բազմաթիվ շինականների, ինչպես և ուրիշ ոմանց, որոնք միայն անունով էին քահանա։

Նրա գործակիցների անողները սրանք են
Ռշտունյաց Արտակ անունով իշխանը.
Խորխոռունյաց Գադիշո անունով իշխանը.
Վահեունյաց Գյուտ անունով իշխանը.
Բագրատունյաց Տիրոց անունով իշխանը.
Ապահունյաց Մանեճ անունով իշխանը.
Գաբեղենից Արտեն անունով իշխանը.
Ակեայի Ընջուղ անունով իշխանը.