Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/86

Այս էջը սրբագրված է

մեծամեծ չարիքների մեջ, որի համար երկուսը միաբանվեցին։

Նա գրում և շարունակ ապացուցում էր, իբր թե ամբողջ Հայաստանը միաբանվել է իրեն հետ։ Այս միևնույն գիրը ներքին Վասակը մեծ զգուշությամբ ուղարկում էր կայսեր թագավորանիստ քաղաքը, մինչև որ սուրբ եպիսկոպոսների միտքն էլ սառցրեց նրանցից և հույների ամբողջ զորքի մեջ էլ կասկած գցեց ուխտի վերաբերմամբ։

Մանավանդ որ այն սուտ քահանաների ձեռքով խաբում ու մոլորեցնում էր ինչպես ճշմարիտ մարդկանցով. ավետարան էր ուղարկում խաշի հետ միասին, և իր ամբողջ սատանայական ստությունը ծածկում էր նրանցով։ Իրեն և բոլոր ուրացողներին աստվածապաշտների կարգն էր դասում. իրեն ավելի հաստատուն էր ցույց տալիս, քան ամբողջ Հայոց զորքը, երդվում էր ու հաստատում և ցույց էր տալիս արքունիքից ստացած թողության բոլոր հրամանները։

Հույների երկրի կամքն էլ հենց այս էր — հաճությամբ լսել այս ամենը. բայց նրա [Վասակի] շնորհիվ է՛լ ավելի փոխվելով՝ նույն մտքի մեջ գլորվեցին։

Այսպես էր վարվում նաև աշխարհի բոլոր ամուր կողմերում, Տմորիքում և Կորդվաց աշխարհում, Արցախում և Աղվանքում, Վրաստանում և Խաղտյաց աշխարհում, մարդիկ էր ուղարկում, պնդացնում էր, որ ոչ ոք նրանց հյուրընկալության արժանի չհամարի։

Եվ նրա մեծ չարության համաձայն էլ առավելապես ժամանակը հաջողեցրեց նրա գործերը, որովհետև Հայոց զորքին դրսից ոչ մի օգնող չեղավ, բացի այն հոներից, որոնց հետ խոսք էին կապել։ Սակայն նրանց դեմ էլ հավաքեց Արյաց բազմաթիվ հեծելազորը, արգելեց և փակեց նրանց ելքի ճանապարհը, որովհետև նա ամենևին հանգիստ չէր տալիս Պարսից թագավորին, այլ ուղարկում-կանչում էր բազմաթիվ զորքեր ճորա պահակը, հավաքում էր այնտեղ Վրաց աշխարհի ամբողջ զորքը, ինչպես և Լփնաց և ճղբաց զորքերը, Վատը, Գավը և Գղվարը, Խրսանը և Հեճմատակը, Փասխը, Փոսխն ու Փյուքվանը և Թավասպարանի ամբողջ